Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության շատ միջոցառումներ հասցեական չեն. տարբեր սահմանափակումների պատճառով աջակցությունից զրկվում են նպաստառուների մի զգալի հատված. Ազգային օրակարգ կուսակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի համավարակի՝ ՀՀ կառավարության տնտեսական և սոցիալական փաթեթն առավել հասցեական դարձնելու նպատակով «Ազգային օրակարգ» կուսակցությունը ներկայացրել է մի շարք նկատառումներ: Թվով շատ թիրախային խմբեր ընդգրկու համար կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը և «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ Արմեն Գեւորգյանը հանդես են եկել վերլուծական հոդվածով, որը ներկայացնում ենք ստորև.

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ՀՀ կառավարությունն ընդունել է միջոցառումների ընդարձակ փաթեթ՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով: Այն, կարծես թե բավականին ընգրկուն միջոցառումների խումբ է, որը, սակայն ունի էական բացթողումներ: Առաջին հայացքից թվում է, թե աջակցության ծրագրերը ներառել են հասարակության գրեթե բոլոր թիրախային շերտերը, բայց փաստացի տարբեր սահմանափակումների պատճառով առաջացել է աջակցությունից անարդարացի զրկված նպաստառուների մի զգալի հատված։

Միջոցառում 1
Այս միջոցառմամբ Կառավարությունը համաֆինանսավորում է բանկերի կողմից ընկերություններին տրամադրվող կոմերցիոն վարկերը։ Այս վարկերը, սակայն հասցեական չեն։ Պետք է այդպիսի վարկեր տրամադրել այն ընկերություններին, որոնց մոտ առկա է հասույթի 10% և ավելի անկում, այլապես կարող են տեղի ունենալ հանրային միջոցների աննպատակ վերաբաշխում այս պահին կորուստներ չունեցած ընկերություններին: Բացի այդ, վարկերի հիմնական նպատակը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը ճգնաժամի պայմաններում, ոչ թե ցանկացած բնույթի գործունեություն։

Միջոցառում 2
Այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի ճգնաժամի հետ, և գյուղատնտեսության ֆինանսվարման գործող ծրագրի ընդլայնումն է։ Այն դրական ազդեցություն կարող է ունենալ ընթացիկ պահին, սակայն պետք է հաշվի առնել, որ այս ծրագրով պետությունը երաշխավորում է 0%-ով երկարաժամկետ վարկեր, որը ինքնին խնդրահարույց է, քանի որ բերելու է տնտեսավարողների կողմից ոչ բավարար հիմնավորված ծրագրերի ֆինանսավորման, ընդ որում՝ մեծ ծավալներով, և այդ տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին։ Նախկինում գործում էր 2% տոկոսադրույքը, որը թեև բարձր չէր, բոլոր դեպքերում տնտեսավարողների համար որոշակի ֆինանսական կարգապահություն էր ստեղծում։ Ծրագիրն այս տեսքով կարող է բերել հարկատուների ռեսուրսների էական վատնման կամ վերաբաշխման՝ հօգուտ առանց այդ էլ հարուստ տնտեսավարողների։ Հետևաբար, առկա ռիսկերը նվազեցնելու համար նպատակահարմար է 0%-ով երկարաժամկետ վարկեր տրամադրել միայն փոքր գյուղացիական տնտեսություններին:

Միջոցառում 3
Այս ծրագիրը նախատեսում է առավել տուժած ոլորտներում ընկերությունների վարակավորում, և դրանով արդեն ավելի հասցեական է։ Սակայն վարկային աջակցությունն այս ոլորտներին ինքնին խնդրահարույց է, քանի որ փաստացի, պետությունը օգնում է այդ ոլորտներին տեղափոխել ֆինանսական բեռը դեպի ապագա, սակայն այն որևէ կերպ չի թեթևացնում։ Արդարացի կլիներ, եթե այն ընկերությունները, որոնց գործունեությունը դադարեցվել է պետության որոշմամբ, դրա համար նաև որոշակի անհատույց փոխհատուցում ստանան, և ոչ միայն վարկ, այդ պրակտիկան հիմա կիրառվում է այլ երկրներում։

Միջոցառում 4
Այս ծրագրի շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006թ. ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա)։ Անհասկանալի է սակայն, թե ինչու է տարիքային շեմ վերցրած 14 տարեկանը, ծրագրից դուրս են մնում այն ընտանիքները, որոնք ունեն 14-18 տարեկան անչափահաս երեխաներ: Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափակում (մարտի 13-25-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 5
Այս ծրագիրը նպատակ ունի պահպանելու ընկերությունների աշխատատեղերը, սակայն բավական հասցեական չէ, որի արդյունքում աջակցության միջոցները տրամադրում են սահմանված միջակայքում բոլոր կազմակերպություններին և ընդամենը աշխատավարձի ֆոնդի 20%-ի չափով, այն դեպքում, երբ ավելի արդյունավետ կլիներ այն հասցեական տրամադրել առավել տուժած ոլորտներին, սակայն ավելի բարձր չափով (օրինակ՝ 50%), և արտակարգ դրության ամբողջ տևողությամբ։ Ներկայիս ձևով թողնելու դեպքում, այն բերելու է հանրային միջոցների անիմաստ վատնման, դրանք տրամադրելով կազմակերպություններին, որոնք նորմալ ռեժիմով աշխատում են, իսկ կազմակերպությունները, որոնք հարկադրված պարապուրդի մեջ են, ընդհակառակը, բավարար միջոցներ չեն ունենալու իրենց աշխատատեղերը պահպանելու համար։

Միջոցառում 6
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցելու մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված մասնավոր հատվածում ընդգրկված վարձու աշխատակիցներին։ Այստեղ անհրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 7
Այս ծրագրի նպատակն է աջակցել հղի կանանց, որի շահառու լինելը ճշտելու համար անհրաժեշտ է լրացրել անունը, ազգանունը, ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։ Դժվարություն կարող է առաջանալ ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ տեղեկանքի բացակայության դեպքում, և առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նման սակավաթիվ դեպքերի համար ընդունել անձնագրի տվյալները:

Միջոցառում 8
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել անձանց, որոնք, մարտի 13-30-ը հանդիսացել են նշված հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունների, մանրածախ առևտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների) ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ոլորտների ցանկը կարծես թե ամբողջական չէ և հարկավոր է ընդլայնել։ Օրինակ՝ դրանց շարքին կարող են դասվել ատամնաբուժական ծառայությունները, հանրային տրանսպորտը և այլն։

Միջոցառում 9
Այս ծրագրի նպատակն է աջակցել 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, կամ չեն աշխատել, նպաստի չափսը 26500 դրամ մեկ երեխայի համար: Արդյունքում մեկ երեխա ունեցող ընտանիքի ամեն անդամի հաշվարկով (հայր, մայր, երեխա) բաժին է հասնում է 8830 դրամ աջակցություն, այն դեպքում երբ պարենային զամբյուղի արժեքը կազում է առնվազն 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով)։ Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափա¬կում (մարտի 13-30-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը: Առաջարկվում է արտակարգ դրության յուրաքանչյուր լրիվ ամսվա համար տրամադրել 68 000 դրամ՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառում 10
Այս ծրագրի նպատակն է օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին, շահառու հանդիսացող անձանց կողմից 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, առաջարկվում է սահմանել նաև նվազագույն չափ, այն է՝ ոչ պակաս նվազագույն աշխատավարձի չափից։

Միջոցառում 11
Այս ծրագրի շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ. փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Ըստ պաշտոնական տվյալների՝ շահառու են 220 հազար բաժանորդ: Նկատի ունենանք, որ ամառանոցները, առանձնատները կամ ոչ մշտական բնակության այլ տարածքները, նույնպես հաշվառ¬ված են շահառուների ցանկում: Ինչպես նաև պայմանավորված շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։

Միջոցառում 12
Այս ծրագրի շահառու են մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10 001-30 000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-10 000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։ 30%-ը բավարար աջակցություն չի կարելի համարել, և այն էական ազդեցություն չի կարող ունենալ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված բնակիչների վրա: Առաջարկվում է 30% աջակցությունը դարձնել 50%:

12-րդ միջոցառման հավելում՝ առաջարկվում է՝ բոլոր այն բնակիչ բաժանորդները, որոնք չունեն բնական գազի մատակարարման համար կնքած պայմանագիր և համարվում են միայն էլեկտրական էներգիա օգտագործող բաժանորդներ, իսկ էլէներգիայի ծախսը կազմում է 10 001-30 000 դրամ Կառավարության կողմից ստանան 50%-ի չափով աջակցություն:

Լրացուցիչ միջոցառում (Միջոցառում 13)
Առաջարկվում է շահառու ճանաչել միայնակ անձին կամ ընտանիքին, որի հետ չկան համատեղ ապրող երեխաներ, չունեն գրանցված աշխատանք, չեն օգտվել այլ սոցիալական միջոցառումներից և միայնակ անձը կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի աշխատում։ Առաջարկվում է յուրաքանչյուր անձին տրամադրել աջակցություն պարենային զամբյուղի չափով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին, առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Նկատի ունենալով, որ ՀՀ ազգաբնակչության զգալի մասը նախքան արտակարգ դրության հայտարարումն էլ գտնվում էր ոչ բավարար սոցիալական պայմաններում, համարում ենք, որ մեր կողմից ներկայացված առաջարկները հնարավորություն են կտան ավելի շատ շահառուներ և թիրախային խմբեր ընդգրկվել Կառավարությունն տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման (ավելի շուտ մեղմացման) միջոցառումների ծրագրերում, թեթևացնելով մարդկանց ամենօրյա հոգսը»:

Անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին
Ամենադիտված