Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Հոնոլուլու շրջանի և քաղաքի խորհուրդը ԼՂՀ ջանքերը սատարող բանաձև է ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի ԽորհուրդՆ ապրիլի 20-ին ընդունել է 16-78, CD1 բանաձևը, որով քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը, և կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին կատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Բանաձևում ասվում է.
«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, դեպի ծով ելք չունեցող տարածաշրջան է, որը պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք և նրա բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ հայեր, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ շրջանը 1921 թ. անջատվել է Հայաստանից և փոխանցվել Խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ընտրված օրենսդիր մարմինը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղը Սովետական Սոցիալիստական Հայաստանին վերադարձնելու մասին, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, և 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կառուցել է ազատ շուկայական տնտեսությամբ և կենսունակ քաղաքացիական հասարակությամբ ժողովրդավարական պետություն, որը անցկացնում է միջազգային ոչ կառավարական դիտորդների կողմից որպես ազատ և արդար ճանաչված խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
ՈՐՈՇԵԼ Է, որ Հոնոլուլուի քաղաքի և շրջանի Խորհուրդը քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵԼ Է, որ Խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵԼ Է, որ սույն Բանաձևի պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի Նախագահին, Ներկայացուցիչների պալատի Խոսնակին և Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայիի պատվիրակության յուրաքանչյուր անդամին»։

Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ․ պատմության այս օրը (02 ապրիլ)Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»Ռուբլին թանկացել էՎաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Մահվան ելքով վթար՝ «Չայնիի ոլորաններ»-ումԵթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»«Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Էյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Լուգանսկի ամբողջ տարածքի նկատմամբԶելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ․ Կրեմլ Հայտնի են դարձել ԱԱ-ի բոլոր մասնակիցները․ Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի ԱՄՆ-ն պլանավորում է ռազմական ընդլայնում Գրենլանդիայում. NYT Սպահանում զգալիորեն վնասվել է մետաղագործական գործարանը Ապրիլի 3-ին գազ չի լինիԿասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդանոցՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդ գյուղում Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Իրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավին Ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման ժամկետըԱՄՆ-ն անսպասելի պատճառ է գտել Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար
Ամենադիտված