Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուչաստկովիի մակարդակի» հարստացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ը գրում է.

Կառավարությունը օրենսդրական նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որը, այսպես կոչված, հակակոռուպցիոն պայքարի տրամաբանության մեջ է և ենթադրում է քրեականացնել ապօրինի հարստացումը: Թե որքանով է ինքնին տրամաբանական ապօրինի հարստացման քրեականացումը՝ թողնում ենք ընթերցողի դատին: Փաստորեն ստացվում է, որ մինչև այժմ Հայաստանում ապօրինի հարստացումը եղել է «օրինակա՞ն»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախաձեռնության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, որ այն ենթադրում է այնպիսի մեխանիզմներ, որոնք պաշտոնյաներին թույլ չեն տա իրենց հարստությունն, այսպես ասած, ծածկել հարազատների և բարեկամների, նվերների և փոխառությունների ներքո: Նախատեսվում է ստեղծել նաև հակակոռուպցիոն մարմին:

Այսպիսով, ըստ էության, պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ապօրինի հարստացումը կանխելն է, այլ ըստ էության ապօրինի հարստացումը, այսպես ասած, խճճելը: Այլ կերպ ասած՝ «պրիմիտիվից» ավելի բարդ դարձնելը, սակայն ոչ թե ապօրինի հարստացողների, այլ այդ հարստությունը մատնացույց անողների համար: Եվ երևի թե հենց սրա համար էլ տեղի է ունենում կառավարության փոփոխությունը, որովհետև իշխանության մտադրությունը մատնանշվել էր դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում, դեռևս ապրիլյան պատերազմից հետո, երբ ի պատասխան Մոնումենտի տան և բանակի կարիքների վերաբերյալ հարցերին՝ Աբրահամյանը պատասխանեց, թե պետք է զանազանել օրինական և ապօրինի ճանապարհներով ձեռք բերված հարստությունները:

Այսինքն՝ իշխանությունն իր կապիտալի, այսպես ասած, տեսակավորման ռազմավարական խնդիրը ձևակերպել էր դեռևս ապրիլյան պատերազմից հետո՝ հասարակական արձագանքներից հետո անելով, այսպես ասած, անհրաժեշտ հետևություններն իր համար: Պարզապես երևի թե այդ խնդիրը բավականին բարդ էր Հովիկ Աբրահամյանի կառավարության ինտելեկտուալ կարողությունների համար, և այժմ «պրիմիտիվ» սխեմաները խճճելու ռազմավարական խնդրի լուծումը կդրվի նոր, այսպես ասած՝ տեխնոկրատական կառավարության վրա:

Տեխնոկրատների խնդիրը, ըստ երևույթին, լինելու է հենց սա, քանի որ իրականում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը հիմնավորապես լուծելու համար քաղաքական կամք է պահանջվում, ոչ թե տեխնոկրատիզմ:

Այսպիսով, Հայաստանի իշխանության ռազմավարությունը ոչ թե կոռուպցիան հաղթահարելն է, այլ հնարավորինս լավ թաքցնելը, այնպես թաքցնելը, որ ոչ ոք չգտնի: Հակառակ դեպքում ապօրինի հարստությունը ոչ թե քրեականացնել է պետք, այլ ընդամենը պետք է բացահայտել, ինչի համար պետությունն ունի իրավապահ մարմիններ, և արհեստավարժները անհրաժեշտ են հենց այդ մարմիններում, այսպես ասած՝ «պրիմիտիվ» կամ «ուչաստկովիի մակարդակի» գողությունները բացահայտելու համար:

ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինի
Ամենադիտված