Ռոնալդինյոն կրկին ձերբակալվել է
ՍՊՈՐՏԲրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն ու նրա եղբայրն ազատ արձակվելուց ժամեր անց կրկին ձերբակալվել են, տեղեկացնում է Globo Esporte-ն:
Պարագվայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է կարճել Ռոնալդինյոյի և նրա եղբոր՝ կեղծ անձնագիր ձեռք բերելու և երկրի սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ քրեական գործը:
Մարտի 7-ին բրազիլական ֆուտբոլի լեգենդը հարցաքննության կենթարկվի:
Անձնագիր կեղծելու համար Պարագվայում նախատեսված է խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում։