Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրհոսներին անախարժություններով լի օր է սպասվում․ փետրվարի 22-ի աստղագուշակը


Խոյ
: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահղացումները կարող են իրականանալ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, գործընկեր կանայք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար, մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:

Ցուլ: Առավել զգոն և շրջահայաց եղեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն, սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Ինքնուրույն կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

Երկվորյակ: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել, սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

Խեցգետին: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է, կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին: Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է՝ սիրային հարաբերություն սկսեք:

Առյուծ: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և ինքնատիպ լուծումներ պահանջող նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը կառանձնանա վառ տպավորություններով և հաճելի հիշողություններով:

Կույս: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Կշեռք: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց, անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

Կարիճ: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե՛ անձնական և թե՛ գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր հանդիպումները խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կարիճները հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

Աղեղնավոր: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել, հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալած նստեք և սպասեք հրաշքների, ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, այլև կզրկվեք այն ամենից, ինչ ձեռք եք բերել ձեր մեծ աշխատասիրության շնորհիվ: Երեկոյան խուսափեք ընտանեկան վեճերից, դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար: Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր է՝ սիրո խոստովանություն լսեք, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան:

Ջրհոս: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Ձկներ: Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար: Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան արեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր․ պատմության այս օրը ( 09 մայիս)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՂուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» ԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենադիտված