Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուլերն այսօր վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակից կդառնան․ փետրվարի 11-ի աստղագուշակը

Խոյ։ Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը: Անգամ այն իրադարձությունները, որոնք ամենևին ուշադրության արժանի չեն, կարող են սուր ապրումների առիթ դառնալ, ձեզ հունից հանել: Դուք ծայրահեղ անհամբեր եք, և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են: Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է ձեզ ուրախացնել: Ձեզ գնալով ձգում է ցանկացած վառ, յուրատեսակ, արտառոց բան: Հենց դրանով են պայմանավորված բազմաթիվ չպլանավորած գնումները և անտեղի ծախսերը:

Ցուլ։ Այսօր ձեզ համար դժվար կլինի սովորական բաներով զբաղվելը. ձեր հոգին համառորեն պահանջում է ինչ-որ նոր, անսովոր ու հետաքրքիր բան, այդ իսկ պատճառով էլ դուք դառնում եք վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակիցը, դիմում գործողությունների, որոնք շրջապատի կողմից չեն ընդունվում: Ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել՝ կապված աշխատանքը փոխելու, տեղափոխության և անձնական կյանքում փոփոխությունների հետ: Խուսափեք բազմամարդ տեղեր այցելելուց: Օրվա վերջում հնարավոր են փոքր վնասվածքներ, որոնց պատճառը կարող է ձեր անզգուշությունը դառնալ:

 

Երկվորյակներ։ Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ, ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել ձեր հանրօգուտ գործունեության ընթացքում: Ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Խեցգետին։ Այսօր դուք սովորականից ավելի հակված եք արվեստով հետաքրքվելուն: Թանգարան, թատրոն կամ համերգասրահ այցելելն, ամենայն հավանականությամբ, ձեզ կուրախացնի: Ստեղծագործական մտքի տեր մարդկանց հետ շփումները ձեզ դրական էմոցիաներ ու նոր և հետաքրքիր ծանոթություններ կպարգևեն: Հնարավոր են անսովոր, բայց շատ հաջող գնումներ: Միօրինակ, սովորական գործերը ձեզ շատ շուտով կձանձրացնեն: Բարեբախտաբար, դրանք կարելի է ուրիշների ուսերին դնել: Վատ օր չէ փոքր ուղևորության մեկնելու համար: Քնից առաջ զբոսանքը ձեզ կօգնի խուսափել գլխացավից ու անքնությունից:

Առյուծ։ Սա այն օրերից է, երբ շրջապատի մարդիկ ձեր աջակցության կարիքն ունեն, և դա ձեզ համար հաճելի է: Դուք պատասխանատվության մեծ զգացումով եք վերաբերվում այն ամենին, ինչով զբաղվում եք, ինչի շնորհիվ էլ խուսափում եք սխալներից: Ձեզ անվերջ թվում է, թե ձեր որոշումներից կախված է մի ինչ-որ շատ կարևոր բան: Օրը հարմար է ուսման, ստեղծագործական ինքնաիրացման համար:

Կույս։ Այսօր շատ սուր է ձեր նախազգացողությունը, ինչի շնորհիվ էլ դուք հիանալի հասկանում եք շրջապատին: Իսկ ահա սեփական ցանկությունները, պլաններն ու գերակայությունները պատկերացնելն այնքան էլ լավ չի ստացվում, և դուք օրվա մի զգալի մաս ստիպված եք անցկացնել կասկածների ու մտորումների մեջ: Կարող եք հույսը դնել մտերիմների բարոյական աջակցության վրա, այնինչ նյութական օգնությունը քիչ հավանական է: Ձեզ կհաջողվի գտնել վաղուց ոչ միայն ձեզ, այլև մտերիմներին տանջող հարցերի պատասխանները: Ցավոք, այդ պատասխանները միշտ չէ, որ հաճելի են, սակայն հենց ճիշտ գնահատականը ձեզ կօգնի գտնել իրավիճակից դուրս գալու ելքը:

Կշեռ։ Շատ հարմար օր է շփումների, գործնական ու անձնական հարաբերությունները կարգավորելու, գործընկերների ու մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելու համար: Դուք շատ հմայիչ եք և չեք կարող դժգոհել հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակասից: Սակայն, լինելով վառ անհատականություն, դուք ոչ միայն համակրանք, այլև հակակրանք եք առաջացնում, այնպես որ, այսօր կարող եք նոր հակառակորդներ ձեռք բերել: Օրը շատ հարմար է կոմերցիոն գործունեության, առքուվաճառքի գործարքներ կնքելու համար, քանի որ ձեր գործարար հոտառությունն անզուգական է:

Կարիճ։ Դուք այսօր եռանդուն ու վճռական եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել ամենատարբեր խնդիրներ: Անբարյացակամները հասկանում են, որ ձեր ճամփան փակելն իրենց իսկ համար վտանգավոր է: Դուք նախընտրում եք գործել ոչ թե միայնակ, այլ ներգրավվել կամավոր օգնականների, և նման մարտավարությունը խիստ արդյունավետ է դառնում: Կարելի է նախաձեռնություն դրսևորել անձնական հարաբերություններում, ինչը ըստ արժանվույն կգնատահվի: Բարենպաստ օր է խոհանոցային սպասք գնելու համար: Հաջող կլինեն խոհարարական փորձարարությունները:

Աղեղնավոր։ Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել: Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունը օրվա մութ ժամերին. ղեկին շատ զգույշ եղեք:

Այծեղջյուր։ Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել օգտակար, սակայն ոչ այնքան հաճելի ու հետաքրքիր գործի: Ստիպված լինելով զբաղվել այնպիսի գործով, որի վրա «հոգին տաք չէ», դուք շուտով ջղագրգիռ կդառնաք և շատ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, այնպես որ, ավելի լավ է անցնեք մի ինչ-որ հրապուրիչ գործի, և կյանքը նոր գույներով ձեզ կներկայանա: Հավանական է ինչ-որ հին ֆինանսական կամ ունեցվածքին վերաբերող հարցերի լուծումը: Օրը բարենպաստ է տեղափոխության կամ կացարանը վերափոխելու համար:

Ջրհոս։ Այսօր շատ բաներ ավելի հեշտ լուծում կստանան, քան դուք նախապես ենթադրում էիք: Ճիշտ լուծումները գտնվում են մակերևույթին, այնպես որ, պետք չէ գլուխ կոտրել: Մի զլացեք օգտվել ուրիշի փորձից, դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սեփական սխալներից: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի հաջողությանը դուք արդեն չէիք հավատում: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա բավական պատկառելի գումարներ վաստակել: Հավանական է հեռուներից հաճելի լուրերի ստացումը, չի բացառվում հեռավոր ազգականների անսպասելի այց:

Ձկներ։ Դուք բախվում եք անսպասելի դժվարությունների, սակայն դրանից խուճապի մեջ չեք ընկնում, այլ հակառակը՝ որքան ավելի բարդ է ձեր առջև ծառացած խնդիրը, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում դրա լուծմանը: Ընդ որում, կարևոր գործոն է սեփական ուժերի ճիշտ գնահատումը, իսկ ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ կձերբազատի տհաճություններից: Օրը հարմար է վաղեմի ծանոթների հետ հին վեճերը հարթելու, հրապուրիչ, սակայն բարդ բնավորության տեր մարդու հետ հարաբերություններ հաստատելու համար:

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարԵրևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Nissan March»-ն ու «BMW X5»-ը Ուկրաինան սկսել է սեփական կառավարվող ավիառումբի արտադրությունը ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, երթևեկությունը կդադարեցվի Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Կարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Արթիկի համայնքային ոստիկանները հանցագործության պահին ձերբակալեցին քարհանքերից գողաթյուններ կատարող անձանց ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Վրաստան և Հայաստան. Ո՞րն է ավելի լավ գաստրոնոմիկ ճանապարհորդության համարԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ». Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը Փաշինյանը ռիսկի է դիմում ամեն ինչով. Հայաստանը Ռուսաստանի փոխարեն գազ է ուզում Իրանից և ԱդրբեջանիցԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Զինծառայողի դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Ռուսաստանից արտաքսել են Մոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին Կասեցվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամաս Հայ քաղաքացիներին կարգելվի սովորել Ստամբուլի դպրոցներում«Բարսելոնան» այս շաբաթ կներկայացնի Ռոդրիին Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան. հայտնի են տրանսֆերի և պայմանագրի նոր մանրամասները Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի «Հայաստանը կատակների տրամադրություն չի ունենա». Գնահատվում են Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքներըLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Շիրակի մարզի Ամասիա համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. կա զnհ և վիրավnրներ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ Կդառնա՞ Փաշինյանը Հայաստանի «Զելենսկին»Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Գազայի որոշ բնակիչներ արժանի չեն ապրելու Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնադլու Քանի՞ ժամ բացակայելու դեպքում աշակերտը քննություն է հանձնում բոլոր առարկաներից Միջնորդները և Խաղաղության խորհուրդը պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու նրան պահպանել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը. ՀԱՄԱՍ Վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը. պատմության այս օրը (17 օգոստոս)Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փրկարարները Գյումրիում օպերատիվ արձագանքել են քամու և ջրալցումների հետևանքով առաջացած դեպքերին Կանադան մասնակցում է Իրանի դեմ ռազմական հակամարտությանը՝ Միացյալ Նահանգներին հանդարտացնելու համար Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը Ինդոնեզիայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ)
Ամենադիտված