Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուրացկանությամբ զբաղվող քաղաքացու անունով 40 տոննա ապրանք է ներմուծվել Հայաստան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ.Ս.-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ.Ս.-ն հայտնաբերվել է:

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն: Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով:

Դեպքին վերաբերող բոլոր փաստագրական տվյալներն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու և ապրանքների իրական ներկրողներին հայտնաբերելու նպատակով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներումԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալուՓաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին 1 օր ջուր չի լինելուՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Հեռուստահաղորդավար Սոլովյով. Ռուսաստանն արդեն բավականաչափ նոր հողեր է ձեռք բերել, և անհրաժեշտություն չկա ընդլայնելու Հատուկ գործողությունների գոտին Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Փաշինյանը պատրաստ է նոր ակտիվներ հանձնել Ադրբեջանին. Աթաևը ընդգծել է ամենասպասված քայլը «Թրամփի միջանցքը» Հայաստանում ԱՄՆ-ի համար նոր ռեսուրսային «զարդատուփ» է Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ»Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը․ պատմության այս օրը (29 հունվար)Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՄերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ»Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել Դոլարը նվազել է, ռուբլին աճել․ տարադրամն այսօրՀայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»
Ամենադիտված