Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առյուծները հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանան․ փետրվարի 7-ի աստղագուշակը

Խոյ

 Օրվա առաջին կեսին կթվա, որ անհաջողությունների շղթան հետապնդում է ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Այդ ամենը, սակայն, ժամանակավոր է: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

 Ցուլ

 Աստղերն այսօր ձեր կողմից են: Հաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհները հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ցուլերին օրը չի հիասթափեցնի, իսկ միայնակներին գուցե տխուր թվա:

 Երկվորյակ

 Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակն է դրսևորելու ձեր գործնական հմտությունները: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, առաջիկայում պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք: Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող հարցեր: 

 Խեցգետին

 Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Փոխարենը հաջողակ կլինեք փողային հարցերում: Առանց մեծ ջանք գործադրելու կկարողանաք եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

 Առյուծ

 Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Շուտով հարկ կլինի ցուցաբերել մասնագիտական կարողությունները, որոնք առաջընթաց կապահովեն: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

 Կույս

 Այսօր այնքան էլ ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Աշխատեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Այդ դեպքում շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական, ոչ ստանդարտ մոտեցումներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը:

 Կշեռք

 Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

 Կարիճ

 Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կարիճներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, ամենափոքր մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

 Աղեղնավոր

 Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է՝ թույլ տաք որոշ վրիպումներ: Հետևանքները, սակայն, զգալի չեն լինի: Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ տարաձայնություններ կունենան մտերիմների հետ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Նրանցից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

 Այծեղջյուր

 Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

 Ջրհոս

 Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք ունենա և ճիշտ պահին աջակցություն կստանաք: Հրաշալի օր է սիրահարված Ջրհոսների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել․ այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

 Ձկներ

 Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

 

ԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Էվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՄահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտը Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող․ բացահայտվել է շորթման 4 դեպք Կասեցվել է Դիլիջանի լցակայաններից մեկի գործունեությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հագուստի գոլորշամաքրիչ«Արևմուտքը մտադիր է կեղծել ընտրությունները Հայաստանում Փաշինյանին իշխանության գլուխ պահելու համար» Արևմտյան վերլուծաբան. Հայաստանը հեշտ ավար է, որը կարելի է հենց հիմա վերցնել Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը Հայաստանում. Ինչ են տալիս մայիսյան երևանյան գագաթնաժողովները Փաշինյանին Երկու «գործակալներ» են բախվել Հայաստանի համար պայքարում Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը․ պատմության այս օրը (08 մայիս)Գագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. Զախարովա19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըՍիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր զորքերի թվաքանակը մեծացնում է․ NYT Երիտասարդական ԱԱ. Մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանը եւ Վալերիկ Մովսիսյանը Կասեցվել է «Մեդ Փիար Պանացեա»-ի կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրական առանձին գործառույթ Արտակարգ դեպք՝ Էջմիածնում, բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա․ Shamshyan
Ամենադիտված