Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասում եմ փաթեթով հրաժարականների կամ թող գնային, միասին լոբի ուտեին. Աշոտ Ադամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

hարցազրույց կինոռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ

- Պարոն Ադամյան, պատերազմական 4 օրեր ապրեցինք: Ձեր դիտարկմամբ, ինչո՞վ էր պայմանավորված սահմանի այդաստիճան լարվածությունը, հաստատված հարաբերական անդորրը որքա՞ն երկարատեւ կլինի եւ հնարավո՞ր է մոտ ապագայում ի վերջո կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը:

- Ճիշտն ասած՝ իմ մեջ տագնապ կար, եւ ես սպասում էի լարում սահմանի վրա այն ժամանակից, երբ ռուսները դուրս եկան Սիրիայից: Օր օրի սպասում էի, որ Ղարաբաղում թեժանալու է: Իմ բացատրությունը հետեւյալն է, ասում է՝ եկեք պատերազմ-պատերազմ խաղանք, որովհետեւ դա պետք է ներքին իրավիճակը ինչ-որ ձեւի կառավարելի դարձնելու համար: Առաջին դասը, որ ես ստացա չորսօրյա պատերազմից, այն է, որ հասկացա՝ ժողովուրդը մեն-մենակ է իր բանակով: Եվ ինչքան որ կեղեքված է ժողովուրդը, նույն չափով էլ կեղեքված է բանակը: Մենք մեն-մենակ, ժողովրդի զավակներով, ընդ որում՝ ամենաընչազուրկ զավակները ավելի առաջնային գծում, պակաս ընչազուրկները՝ մի քիչ ավելի հետեւում (ջիփերով էնտեղ ֆռֆռացողների մասին իսկի խոսել չեմ ուզում) չորսօրյա պատերազմ մղեցինք: Կարելի է ասել՝ բահով ու քլունգով կռիվ տվեցինք հսկայական մի թշնամու դեմ: Նույնիսկ բահով ու քլունգով զինված իմ բանակը ես շատ եմ սիրում, բայց ներողություն, եթե բահով ու քլունգով է զինված իմ ժողովուրդը, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ են անում այս ապաշնորհները, որոնք իրենց կոչում են իշխանություն: Դրանց գործունեության ամբողջ սնանկությունը ի ցույց դրվեց այս չորսօրյա պատերազմի ընթացքում: Ինչ վերաբերում է հարցին` կվերսկսվի՞ այն, թե չէ, ես կարծում եմ, որ ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ամեն օր պետք է սպասել դրան: Չնայած գործողությունները դադարեցված են, բայց մենք օրական մեկ հոգի, երկու հոգի, երեք հոգի կորցնում ենք: Այսինքն՝ այս պատերազմական իրավիճակը քանի դեռ լուծում չի ստացել, սա շարունակական է լինելու: Ու պետք չէ խաբկանքով զբաղվել, թե զինադադար է, կնշանակի՝ խաղաղություն է: Ոչ: Մենք պատերազմական իրավիճակում ենք: Հետեւաբար, մարում՝ ես չեմ պատկերացնում, ես ընդամենը սպասում եմ սրա թեժացմանը, մի քիչ մեղմացմանը, մի քիչ ավելի անսպասելի գործողությունների: Օրական սպասում եմ: Այսինքն՝ հեռու եմ մտքից, որ այսօր այդ հարցը լուծում կստանա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի անկախության եւ ինքնավարության ձգտող ժողովրդին, կարծում եմ, շատ արդար գծի վրա են մարդիկ, պարզապես ապաշնորհները Ղարաբաղը հանեցին միջազգային ատյաններից որպես բանակցող կողմի: Դա կարող էր անել միայն կատարյալ անգրագետը, թերուսը, տեսակ չճանաչողը: Հետեւաբար, մենք թերացել ենք:

- Այս շրջանում հատկապես առարկայական դարձան մի քանի հոգու կողմից երկիրը թալանելու հնարավոր ամբողջ հետեւանքները, այդ կողոպուտի հրեշավոր դեմքը մի տեսակ ավելի ընդգծվեց, ցայտուն դարձավ: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը կկարողանա՞ վերականգնել արդարությունը կամ կփորձի՞ դա անել:

- Ես, ճիշտն ասած, այդ «կկարողանա» ասվածին միշտ պատասխանում եմ մեր մեծերի խոսքով՝ մինչեւ միասնականություն չլինի ժողովրդի մեջ, իհարկե, դրան շատ դժվար, գրեթե անհնար կլինի հասնել: Չնայած, դա երկսայր սուր է, չի միավորվում ժողովուրդը՝ չեն միավորվում կուսակցությունները, չեն միավորվում կուսակցությունները՝ չի միավորվում ժողովուրդը: Հավն է ձվից, թե ձուն՝ հավից. այս խնդիրը մշտապես դրված է: Ինչ վերաբերում է հասարակության եւ ժողովրդի այսօրվա կարգավիճակին, ապա սարսափելի մարգինալացված, մի սայլի մեջ հավաքված իրար գզում են, իսկ սայլվորը, որը այս ապաշնորհ իշխանությունն է, շարունակում է տանել: Մենք իրար գզում ենք, սայլվորը գնում է առաջ: Հետեւաբար գերխնդիրը մնում է: Այսինքն՝ այդ կեղեքիչները, որոնք, ինչպես դուք ասում եք, բացահայտվեցին այս օրերին, չեն բացահայտվել, որովհետեւ ես եթե ասեմ, որ պատերազմի շնորհիվ բացահայտվեց, կստեմ: Ես գիտեի՝ ով էր կեղեքիչն ու գողը այս երկրում:

- Ես նկատի ունեմ՝ ոչ թե բացահայտվեց, այլ ավելի ընդգծվեց եւ վտանգավորությունը գիտակցվեց:

- Այո, ավելի սրվեց, առարկայական դարձավ, որ սեփական ոտքը տրորելու վտանգը ոչ թե մեկ մետր հեռավորությամբ է, այլ արդեն ոտքիդ վրա է եւ անդադար սեղմում է: Ես չեմ հավատում, որ կմաքրվի: Ինչո՞ւ: Որովհետեւ ո՞վ է մաքրելու: Իրե՞նք: Ներեցեք: Այդ ո՞վ պետք է հրաժարականներ տա: Թող մեզ հիմա չկերակրեն այդ հրաժարականներով: Ես սպասում եմ՝ ինչպես ասում են, փաթեթով հրաժարականների, որովհետեւ այս կեղեքված երկրի նախագահ է, նախարար է, նախաչգիտեմ ինչ է, այդ ինչ ֆոկուսով բոլորը միլիոնատեր դարձան, տարբեր երկրներում միլիոններով բաներ են առնում, իսկ իմ բանակը 225 միլիոնի հրատապ կարիք ունի, որը տեղը դնելն իրենց համար ոչինչ չարժե: Բայց ես իրենցից չեմ սպասում: Դնող լինեին, այս օրին չէինք լինի, քլունգ-բահով չէինք կռվի: Հետեւաբար, որ բացահայտվել է, էլի ոչնչի մասին չի խոսում, ընդամենը սրացել է դրա զգայական դաշտը: Վտանգը ավելի առերեսվել է մեզ հետ:

- Պարոն Ադամյան, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն կրկին հաղթեց: Դա, ըստ Ձեզ, ինչի մասին է վկայում: Շատերը հենց այդ ընտրություններն էին ելման կետ ընտրել՝ գնահատելու համար, թե ապրիլյան պատերազմից իշխանությունը ինչ դասեր քաղեց, եւ ինչ դասեր քաղեց ժողովուրդը:

- Ես չեմ կարծում, որ իշխանությունը դասեր է քաղել, որովհետեւ քիչ առաջ էլ նշեցի, ինչպես գործում էր, այդպես էլ գործելու է: Հրազդանի ընտրությունների կապակցությամբ, ճիշտն ասած, ես ինքս ի սկզբանե ասել եմ, որ ինչքան էլ ուժ ներդրվի, ինչքան էլ ջանք ներդրվի մարդկանց կողմից, միեւնույն է, կեղծվելու է: Ես չէի սպասում, որ տեղի կունենա զարմանալի մի բան, եւ հանկարծ կարող է ՀՀԿ-ական այս քաղաքապետը, որը նեռի նման այնտեղ նստած է իր փայաբաժնի վրա, հանկարծ չի անցնի: Այսինքն՝ ինձ համար զարմանալի բան տեղի չունեցավ, եւ մեկնարկային կետը ապրիլյան օրերից հետո ինձ համար դա չէ: Պարզապես շարունակությունն է այն վտանգավոր իրավիճակի, որը կախված է մեր երկրի եւ ժողովրդի գլխին:

- Բայց կարծեք թե զուտ ընտրակեղծիքների մասին ահազանգեր չեղան, միայն ընտրակաշառքի, որն ազդեց ընտրության արդյունքների վրա:

- Արդյոք դա քի՞չ է: Չեմ հիշում որ երկրում՝ ընտրակաշառքի կամ ընտրակեղծիքի համար որոշվել է մահապատիժ սահմանել: Ես կարծում եմ, շատ լավ բան է: Ընտրակեղծիքը վատ բան է եւ որեւէ մեկին արդարացնել ընտրակեղծիքի համար՝ առնվազ բթամտություն է: Այո, սահմանենք մահապատիժ ընտրակեղծիքի համար: Պատիժը ադեկվատ պետք է լինի, իսկ այսպես կգամ մի երկու կոպեկ տուգանքը ինձ հիմարի տեղ դնողի գրպանից կմուծեմ, հաջորդ անգամ էլի կկեղծեմ:

- Ձեր արվեստակից ընկերը՝ Հարություն Մովսիսյանը, սատարում էր Հրազդանի արդեն վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանին: Դա Ձեզ համար զարմանալի՞ էր:

- Ես այդ կապակցությամբ գոնե ֆեյսբուքում գրեցի եւ ասացի հետեւյալը. ընկերներ եք՝ գնացեք միասին լոբի, փլավ, բորշչ կերեք, ինչ կապ ունի ընկերը ընտրությունների ժամանակ: Երբ այս երկրում լինում են ընտրություններ, ես իմ պարտքն եմ համարում գնալ, ես չեմ առաջնորդվում ընկեր, բարեկամ, հարեւան, եղբայր, քույր սկզբունքով: Ես առաջնորդվում եմ մարդու որակական եւ նրա ունակությունների տեսանկյունից, հետեւաբար Հարութը արել է մի շատ անգրագետ քայլ, ցավոք... Թող գնար բորշչ ուտեր հետը կամ տոլմա:

«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ․ պատմության այս օրը (02 ապրիլ)Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»Ռուբլին թանկացել էՎաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Մահվան ելքով վթար՝ «Չայնիի ոլորաններ»-ումԵթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»«Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Էյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Լուգանսկի ամբողջ տարածքի նկատմամբԶելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ․ Կրեմլ Հայտնի են դարձել ԱԱ-ի բոլոր մասնակիցները․ Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի ԱՄՆ-ն պլանավորում է ռազմական ընդլայնում Գրենլանդիայում. NYT Սպահանում զգալիորեն վնասվել է մետաղագործական գործարանը Ապրիլի 3-ին գազ չի լինիԿասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդանոցՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդ գյուղում Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Իրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավին Ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման ժամկետը
Ամենադիտված