Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առյուծները հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանան․ փետրվարի 7-ի աստղագուշակը

 

Խոյ

 

Օրվա առաջին կեսին կթվա, որ անհաջողությունների շղթան հետապնդում է ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Այդ ամենը, սակայն, ժամանակավոր է: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

 

Ցուլ

 

Աստղերն այսօր ձեր կողմից են: Հաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհները հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ցուլերին օրը չի հիասթափեցնի, իսկ միայնակներին գուցե տխուր թվա:

 

Երկվորյակ

 

Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակն է դրսևորելու ձեր գործնական հմտությունները: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, առաջիկայում պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք: Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող հարցեր: 

 

Խեցգետին

 

Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Փոխարենը հաջողակ կլինեք փողային հարցերում: Առանց մեծ ջանք գործադրելու կկարողանաք եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

 

Առյուծ

 

Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Շուտով հարկ կլինի ցուցաբերել մասնագիտական կարողությունները, որոնք առաջընթաց կապահովեն: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

 

Կույս

 

Այսօր այնքան էլ ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Աշխատեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Այդ դեպքում շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական, ոչ ստանդարտ մոտեցումներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը:

 

Կշեռք

 

Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

 

Կարիճ

 

Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կարիճներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, ամենափոքր մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

 

Աղեղնավոր

 

Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է՝ թույլ տաք որոշ վրիպումներ: Հետևանքները, սակայն, զգալի չեն լինի: Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ տարաձայնություններ կունենան մտերիմների հետ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Նրանցից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

 

Այծեղջյուր

 

Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

 

Ջրհոս

 

Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք ունենա և ճիշտ պահին աջակցություն կստանաք: Հրաշալի օր է սիրահարված Ջրհոսների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել․ այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

 

Ձկներ

 

Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփՄենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին Ծնողներին դանակաhարած տղամարդը ձերբակալվել է․ ի՞նչ է եղել Գյումրիում IFFHS մրցանակաբաշխություն 2025 | Դեմբելեն ճանաչվել է լավագույն խաղացող Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ներկայացրել է ուկրաինական հակամարտության կարգավորման եվրոպական մոտեցումը Իրանում զինված հարձակում է եղել ԻՀՊԿ-ի անձնակազմի վրա Փաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններիցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինումԻ՞նչ փոփոխություն է սպասվում պետական կենսաթոշակների և նպաստների մասովՎթար՝ Ապարանում․ վիրավոր կա Շրջաններում սպասվում է ձյուն և ձնախառն անձրևԶգուշացում․ նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ Հայաստանին հիմա էլ խոստանում են «ԵՄ անդամակցություն» Ադրբեջանի հետ միասինԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Ամերիկյան տվյալների կենտրոն Հայաստանում. ենթակառուցվածքների զարգացում, թե՞ նոր ռիսկի գոտի Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ»Փաշինյանի պատմական այցը Բեռլին. Հայաստանը ընտրում է Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերությունը Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ»Խոշոր վթար՝ Երևանում«Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Վաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել են գերության մեջ. պատմության այս օրը (16 դեկտեմբեր)Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՀայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԻ՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»«Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել. Վարչությունը մերժել է․ «Հրապարակ»
Ամենադիտված