Արմեն Գրիգորյանն այցելել է Արցախ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպում է տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները։
Հաջորդիվ ԱԽ քարտուղարը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակը, ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։