Իշխանափոխությունից հետո «ՀԴՄ» ես տալու. Նարեկ Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Մի հարամ պոպուլիստի մասին
Մտածում էի, որ գրիչի թեմայից հետո ավելի ներքև չի կարելի իջնել, բայց արի ու տես, որ էս տղու մանրախնդրությունը չափ ու սահման չունի: Ուրեմն գնացել հաց ա կերել մարդու ռեստորանում հետո հարամի նման հելել ասել ա «զիվորի հաց գողացող» ու հիմա ստատուս ա գրել ՀԴՄ-ի մասին:
Լավ էսքան մանրախնդիր լինելու գինը վերջում ի՞նչն ա լինելու: Վերջում քո հետ քո նման մանրախնդիր ձևով են վարվելու բոլորից օգնություն ես խնդրելու, բայց քո հետ քո նման են վարվելու: Հարամ պոպուլիստ
Հ.Գ. Գրածդ ստատուսի 2-րդ հետգրության հասցեատերը, եթե ես եմ ուրեմն ասեմ, որ էդ հարցում էլ ես մանրախնդիր ու մինչև հիմա չես հասկացել, որ քո կերածը չի հետաքրքիր այլ ծախսածդ աստղաբաշխական գումարները, որոնց համար իշխանափոխությունից հետո «ՀԴՄ» ես տալու»: