80 000-ական դոլար ամեն ընտանիքի. Զելենսկին գոհ չէ Իրանի` խոցված ինքնաթիռի համար առաջարկած փոխհատուցման գումարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանը Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին 80 000-ական դոլար փոխհատուցում է առաջարկել:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: