Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու դեպք

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները չկատարելով և այն ծառայության շահերին հակառակ օգտագործելով, միջոցներ չի ձեռնարկել իր ծանոթների կողմից կազմակերպված՝ Ձորաղբյուր համայնքի հին գերեզմանատանը տարածքներ հատկացնելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի կապակցությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Մասնավորապես, Ձորաղբյուր համայնքի բնակիչներից մեկի հաղորդման հիման վրա՝ վերջինիս հոր գերեզմանում այլ հուղարկավորություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով, հիշյալ պաշտոնատար անձը ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2019 թ. փետրվարին որպես կաշառք ստանալով զգալի չափով կանխիկ գումար, հետաքննություն իրականացնող անձին ցուցում է տվել շեղել քննության ընթացքը, անտեսել և թաքցնել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները: Հետաքննություն իրականացնող անձը բաժանմունքի պետի հանձարարությամբ խեղաթյուրել է մի շարք քաղաքացիներից վերցված բացատրությունների բովանդակությունը և, համապատասխան հիմքեր ստեղծելով, որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Արդյունքում՝ ծանր հետևանքներ են հասցվել արդարադատության ոլորտում պետության օրինական շահերին, պայմաններ են ստեղծվել առերևույթ ծանր հանցագործություն ենթադրաբար կատարած անձին պատշաճ քրեական պատասխանատվությունից ազատելու համար, խաթարվել է արդարադատության բուն էությունը և վստահությունը պետական իշխանության նկատմամբ: 

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, հիշյալ 2 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, նրանցից մեկը տվել է խոստովանական բնույթի ցուցմուքներ և պնդել դրանք առերեսման ժամանակ։ Երկուսի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ֆրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
Ամենադիտված