Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է մարդը երազում մահացած հարազատներին տեսնում

Ինչո՞ւ է մարդը երազում իր հանգուցյալ ազգականներին տեսնում: Համացանցում տարածված մի հրապարակում ազդարարում է, որ այդ երազները կարող են վկայություն լինել տվյալ մարդու տարբեր կարգի վախերի մասին, որոնք նա արթուն ժամանակ  չի էլ նկատում: Համարվում է, որ մարդն այդ կերպ երազներում առնչվում է իր անձնական ապրումների և
Ոգիների ուղերձների հետ:
Երբ երազում հայտնվում են մահաված հարազատները, մարդը միշտ շփոթության մեջ է ընկնում, նրա գլխում բազմաթիվ հարցեր են ծագում նման սյուժեներով երազներ տեսնելու պատճառների մասին: Շատ երազահաններ ազդարարում են, որ հանգուցյալին տեսնելը բարի նշան չէ, բայց ավելի հաճախ նման երազներն ընդամենը նախազգուշացում են:
 
Նշվում է, թե տեսած երազն ուշադրությամբ քննելու դեպքում հնարավոր է գտնել շատ հարցերի պատասխանները, ինչպես նաև հաջողությամբ լուծում տալ ամբողջ շարք ընթացիկ հիմնախնդիրների: Բայց նաև հնարավոր է՝ նման երազի տվյալ սյուժեն ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք պարզապես չափազանց շատ եք կարոտում վախճանված հարազատին և ոչ մի կերպ չեք կարողանում հաշտվել նրա կորստի հետ: 
 
Աշխարհահռչակ կանխատեսողների ու գիտնականների երազահանները, հնարավոր է, օգնեն գլուխ հանել սեփական երազներից և որոշ դեպքերում նաև համապատասխան գործողություններ ձեռնարկել: Միայն չպետք է մոռանալ, որ հոգեբանների պնդմամբ՝ երազի խրհրդանշանները յուրահատուկ են ոչ միայն տարբեր ազգերի ու էթնիկ միավորների, այլև առանձին անհատների համար:  
 
Միլլերի երազահանը
 
Եթե դուք երազում տեսնում եք ձեր մահացած ազգականներին, ուշադիր եղեք. հնարավոր է, որ դա նախազգուշացում է: 
 
Գիշերը երազում ձեր հայրիկի՞ն եք տեսել: Լրջորեն մտածեցեք վտանգների մասին, որը, հնարավոր է, պարունակում է նոր գործը: Կշռադատեք տվյալ ձեռնարկի բոլոր մինուսներն ու պլյուսները և որոշեք, թե ինչ պետք է անեք անհաջող ելքի դեպքում: Մեծ է հավանականությունը, որ ձեր ձեռնարկը կտապալվի: 
 
Երազում արդեն հուղարկավորված մոր հետ հաղորդակցվելը առողջության խնդիրների մասին է խոսում: Պետք չէ սպասել, թե երբ հիվանդությունն ամբողջ ուժով կդրսևորվի: Կանխարգելող բժշկական քննությունը կնպաստի տկարությունը բացահայտելուն և բուժումը ժամանակին սկսելուն՝ այդպիսով մեծացնելով առողջանալու հավանականությունը: 
 
Մեռած եղբորը երազում տեսնելը մտերիմներին օգնություն ցույց տալու ազդանշան է: Եթե ձեր ծանոթներից մեկը օգնության սուր կարիք ունի, օգնեք նրան, և մի կասկածեք՝ բարիքը լիուլի կվարձատրվի: 
 
Եթե ընկերը կամ ընկերուհին երազում փորձում է ձեզ խորհուրդ տալ, ուշադիր լսեք: Հնարավոր է՝ իրականության մեջ հենց այդ խորհուրդը ձեզ կօգնի խուսափել ճակատագրական սխալից և ինքներդ ձեզ վնասելուց: Այդ տեղեկություններին արժե հատկապես լրջորեն վերաբերվել այն դեպքում, եթե նա ձեզնից խոստում է առել: 
Երազում անսպասելիորեն հարություն առած հարազատներին տեսնելը խոսում է վատ ներգործության մասին, որը ձեզ վրա թողնում են շրջապատողները: Զննեք ձեր շրջապատը: Եթե ինչ-որ մեկը կպչուն կերպով փորձում է ձեզ ներքաշել ինչ-որ դրամական գործարքի մեջ, մի շտապեք մասնակցել: Մեծ է հավանականությունը, որ դա ողբալի ավարտ կունենա և անգամ կհանգեցնի լիակատար սնանկացման:
Եթե մահացած հարազատը դագաղում արթնացել է, դժվար դրության մեջ ընկերների օգնության վրա հույս մի դրեք: Դուք այն չեք ստանա:
 
Վանգայի երազահանը
 
Եթե երազում մահացած ազգականի ես տեսել՝ շուտով անարդարության ես բախվելու իրական կյանքում: Եթե հանգուցյալները շատ են եղել, ապա ընտանիքը կամ մերձավոր ծանոթները կհիվանդանան լամ լուրջ աղետի կենթարկվեն: 
Երազում մահացած ընկերոջը կամ ազգականին գրկելը փոփոխությունների նշան է: Դրանք կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Երկու դեպքում էլ չպետք է հուսահատվել: Ծանր ժամանակները կանցնեն՝ տեղը զիջելով նոր, ուրախալի իրադարձությունների: Լոկ պայծառ ապագայի հանդեպ հանդարտությունն ու վստահությունը կօգնեն արժանապատվորեն կրել բոլոր անհաջողությունները: Երազահանը խորհուրդ է տալիս պահպանել ինքնատիրապետումը և լավատես լինել ցանկացած, անգամ անհուսալի թվացող իրավիճակում: 
 
Դուք երազում տեսնում եք, որ մահացել է արդեն մահացած ազգականը: Դա ամենամոտ ընկերների նենգության նշան է: Մարդիկ, ում դուք վստահել եք, արդեն երկար ժամանակ խարդավանքներ են հյուսում ձեր թիկունքում: Այդքան վստահող մի՛ եղեք, այլապես մարդկանց հանդեպ ձեր լավ վերաբերմունքի համար ստիպված կլինեք դառնորեն հատուցել: Հնարավոր է՝ ձեզ մատների վրա խաղացնելու խորամանկ ծրագրեր մտմտում են հենց ձեր ազգականները: Նման դեպքերում երազահանը խորհուրդ է տալիս չվստահել ոչ մեկին և թույլ չտալ, որ քեզ խաբեն: 
 
Նոստրադամուսի երազահանը
 
Երազում մահացած ազգականին համբուրելը նշանակում է, որ դուք կհրաժարվեք ձեր վախերից: Բոլոր զգուշություններն ու կասկածները, որոնք ձեզ առաջներում տանջում էին և հարկադրում տառապել, կկարողանաք հաղթահարել: Առանց վախերի ապրելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե երազում վաղուց մահացած ազգականի ես տեսել, որն իր մոտ է կանչում, չարժե նրա հետ գնալ: Եթե երազում հանգուցյալների հետևից գնաք, ապա իրական կյանքում կարող եք լրջորեն հիվանդանալ կամ խորասուզվել իսկական ու շարունականան ընկճախտի մեջ: 
Եթե մահացած հարազատները երազում կենդանի վիճակում են երևացել, ապա նրանք այն աշխարհում հանգիստ չունեն: Որպեսզի այն աշխարհում հանգուցյալ հարազատների հոգիները հանգիստ գտնեն, անհրաժեշտ է եկեղեցի գնալ և մոմ վառել նրանց հոգու համար: Նաև նեղ շրջապատի համար փոքր հիշատակի արարողություն կազմակերպել: Հանգուցյալի ձայնը լսելը կարող է հուշում լինել իրական կյանքում պատուհասած հիվանդության մասին: 
 
Ֆրեյդի երազահանը
 
Տեսնել մահացած ազգականներին… Ձեզ սպասում է երկար և բերկրալի կյանք՝ լեցուն ամեն կարգի իրադարձություններվ և սխրանքներով: Ֆրեյդը նաև կոչ է անում շատ ուշադիր լսել այն ամենը, ինչ ասում են հանգուցյալները մեր երազներում: Նրանց խոսքը, ինչպես ազդարարում է այս մտածողը, հսկայական նշանակություն ունի: Նրանց ասածներից շատերն իրականանում են:
NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք ԱՄՆ-ում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ծրագրեր չկան․ Պեսկով Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել Մահացել է ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Նրա ժամանակն անխուսափելիորեն կգա. Վաղ թե ուշ Արմանը կնվաճի տիտղոսը Բոգդան Պլուտախին Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի և նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին և արհեստանոցին Ի՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում երկկողմանի խցանումը վերացվել էՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Տավուշում հրազենից արձակված կրակոցից զինվոր է մահացել Oպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվելԵղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Կրասնոդար-Զենիթ խաղին և զրուցել Սպերցյանի հետ Ոսկին կրկին թանկացել է Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է, Կիեւը հերքել է մահափորձին իր մասնակցությունը ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 82 ուկրաինական անօդաչու թռչող սարք Արտակարգ իրավիճակ՝ ԱրագածոտնումԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Վթար․ ջուր չի լինելուԹե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա Խոշոր վթար՝ Լոռիում․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են Սպասվում են տեղումներԻ՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ փետրվարի 9-ինՀայաստանը կորցնում է իր դերը որպես տրանսպորտային հանգույցԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ Հայաստանը շտապեցնում է Ռուսաստանին վերանորոգելու դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիներըԵրբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Հայաստանը և TRIPP միջանցքը. Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության փորձագիտական գնահատականը «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու. պատմության այս օրը (07 փետրվար)Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»
Ամենադիտված