Հավի կրծքամիսը եփելու ընթացքում ջուրը փրփրում, թափվում էր, անտանելի հոտ էր գալիս. ահազանգ (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔՖեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել իր էջում և կից գրել.
«Սիրելի ընկերներ ,սա տեղական արտադրության հավի կրծքամիս է,որը գնել ենք Գյումրիի Կինգ սուպերմարկետից,տեսեք թե ինչ է կատարվում,անտանելի հոտ էր գալիս,չեմ կարող անգամ բացատրել թե էդ փրփուրն ինչ էր իրենից ներկայացնում, էդ ջուրը որի մեջ եփեցինք լրիվ կաթնագույն էր ու եփելու ընթացքում հա փրփրում թափվում էր, ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը երբ տեղական արտադրանքով մարդկանց կյանքերի ու առողջության հետ են խաղում, այս կրծքամիսը նախատեսել էինք կոտլետի համար ու փառք Աստծո որ որոշեցինք մեկ կտորը եփել,ես ինչ որ տեղ կհասկանաի որ տեղական արտադրանք չլիներ.... տարածեք խնդրում եմ թող բոլորը տեսնեն,նշեմ որ չգիտեմ թե որ ֆիրմայի արտադրանքն է։ Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան մենք վստահ են որ դուք անտարբեր չեք անցնի,և շատ խիստ կմոտենաք այս հարցին
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»: