«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան». Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
ՎԻԴԵՈԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
ArmDaily.am-ը Հենրիկ Հարթենյանից փորձեց ճշտել, թե ինչ նպատակ էր հետապնդում վերջինիս story-ն: Մեր ճշտող հարցին, թե ինչ ի նկատի ուներ «ժողովուրդ ջան ձեզ տեսնեմ» արտահայտությունն ասելով, ավագանու անդամը պատասխանեց. «Թովմասյանի աղջկան ուղղակի էի ներկայացրել ժողովրդին, տեսնելու, թե ինչքանով է հետաքրքրում ժողովրդին: Հանրային հետաքրքրություն կա իրենց ընտանիքի նկատմամբ, ես էլ ներկայացրեցի որոշ չափով»: