Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա­խորդ տա­րի պաշ­տո­նեա­կան լի­ա­զո­րու­թյուն­ներն անց­նե­լու ավե­լի շատ դեպք է գրանց­վել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Նախորդ տարի պետական համակարգում կոռուպցիայի, կաշառքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ շատ հայտարարություններ են հնչել։ 

Հետհեղափոխական շրջանում իշխանության ներկայացուցիչներն անգամ բացառել են նման դեպքերի հնարավորությունը «Նոր Հայաստանում»։ Այդուհանդերձ, պաշտոնական տվյալներն այլ պատկեր են նշմարում, հատկապես, երբ դրանք համեմատում ենք նաև 2017 և 2016 թթ. ցուցանիշների հետ։

 Վիճակագրական կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն, որոնք հիմնված են ոստիկանության ամփոփ տեղեկատվության վրա, փաստում են, որ 2019թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու դեպքերը կազմել են 333։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ դեպքերը 93-ով ավելացել են։ 

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվից, որը 2019թ. հունվար-նոյեմբերին կազմել է 2 880, կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդության դեպքերը 295-ն են եղել՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 173 դեպքով։ 

2019թ. հունվար-նոյեմբերին գրանցված հանցագործությունների ընդհանուր՝ 24 164 թվից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1 154 դեպք է գրանցվել, 2018թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 22 190 հանցագործության դեպքերից կոռուպցիոն բնույթի է եղել 1 334-ը։ 

Այսինքն, 2018-ի համեմատ 2019թ.-ին այդ դեպքերը 180-ով են նվազել։ Ուսումնասիրելով 2017 և 2016 թթ.՝ ավելի վաղ հրապարակված աղբյուրները, նկատում ենք, որ նշված որոշ հանցագործությունների մասով թե՛ 2017թ.-ին, թե՛ 2016-ին ավելի ցածր ցուցանիշներ են գրանցվել։ 2017թ. պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 956, 2016թ.-ին՝ 2 527։ 2018թ.-ի և 2019թ.ի համեմատ 2016թ.-ին և 2017թ.-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առավել քիչ դեպքեր են գրանցվել՝ 2017թ.-ին՝ 150, 2016թ.-ին՝ 136։ 2017թ.-ին կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը 2018թ.-ի և 2019թ.-ի համեմատ կրկին ավելի քիչ են եղել։ 2017թ.ին նման դեպքերը եղել են 163, իսկ 2016թ.ին՝ 71։ 

Նշենք, սակայն, որ ի տարբերություն 2018 և 2019 թվականների, 2016թ.-ի և 2017թ.-ի ընթացքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը համեմատաբար ավելի շատ են եղել։ Եթե 2019 և 2018 թվականների 11 ամիսների տվյալներով նման 44 և 45 դեպք է գրանցվել, ապա 2017թ.-ին և 2016թ.-ին համապատասխանաբար նման 48 և 58 դեպք է գրանցվել։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լեֆֆ գարեջուրՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըԳիշերը Ռուսաստանի տարածքում մոտ հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացվել Մոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Կահիրեում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի քննարկի իր հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի հետ «Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Երկար ժամանակ գազ չի լինելուՍպասվում է կարճատև անձրևՎթար է․ ջուր չի լինիԱնկում տարադրամի շուկայում «Թակարդ Փաշինյանի համար. ի՞նչ կաթսա է Եվրոպան պատրաստում Հայաստանի համար» «Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որն արդեն կարելի է անվանել «թուրքական»»Ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը. պատմության այս օրը (29 ապրիլ)10 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել ԵրևանումԿանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Թրամփը և նրա թիմը կասկածամտորեն են վերաբերվել Իրանի եռաստիճան բանակցությունների առաջարկին․ WSJ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Երկրաշարժ Հայաստանում Մոսկվան աջակցել է Թեհրանին Հորմուզի նեղուցի հարցով Մայիսի 9-ի շքերթը անպայման կկայանա. ՊեսկովԹուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Արբաթ գյուղում կատարված բնակարանային գողությունները Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Լիբանանում «Հզբոլլահի» 1000 օբյեկտ է ոչնչացվել. Իսրայելի բանակ
Ամենադիտված