Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին:

2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:

Բուժհաստատության տնօրենի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Քննությամբ պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:

Այսպես՝ նշված ժամանակահատվածում «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման և այլ աղբյուրներից հավելյալ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ բուժհաստատության տնօրենը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անաշխատունակության թերթիկներում որոշ աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով բուժհիմնարկի աշխատակիցներին հանձնարարել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝  իբրև ամբուլատոր բուժում ստանալու վերաբերյալ անաշխատունակության թերթիկներ կազմել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ՝ առանց համապատասխան հիմնավորման և աշխատանքի չհաճախելու և բուժում ստանալու անհրաժեշտության բացակայության պայմաններում, որոնք վավերացրել է:

Արդյունքում՝ կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա, տևական ժամանակահատված, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված աշխատակիցներին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության նպաստներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջների խախտմամբ՝ հատուկ պայմաններում բուժման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ հիվանդները տևական ժամանակ ստացիոնար բուժում են ստացել սոմատիկ բաժանմունքում՝ այդ բաժանմունքի հիվանդների հետ մեկտեղ՝ էական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ շտապօգնության կեղծ կանչեր ձևակերպելու, դրանց հիման վրա համապատասխան փաստաթղթեր և ավտոմեքենայի երթուղային թերթեր լրացնելու միջոցով դուրս է գրվել վառելիք, որը յուրացման եղանակով հափշտակվել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թվով երեք ընկերություններից ստանալով ընդհանուր առմամբ 26.000 լիտր դիզելային վառելիք, տնօրենը ծախսի ձևակերպումներ կատարել է 22913,5լ. դիզելային վառելիքի համար, իսկ մնացած՝ 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փաստացի դուրս է բերել ընկերության գույքային ֆոնդից և յուրացրել:

Բացի այդ, «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության համար ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ընկերության «Շտապ օգնություն» ծառայության աշխատակցի՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ սոմատիկ բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրում վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով, առանց համապատասխան հիմնավորման և փաստացի ստացիոնարում շուրջօրյա հսկողությամբ բուժում ստացած չլինելու և այն թաքցնելու նպատակով, ի պաշտոնե վավերացրել է կազմված ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ աշխատակցի կողմից այդ օրերին չաշխատելու վերաբերյալ գրառումներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված՝ աշխատակցի շուրջօրյա հսկողություն պահանջող ստացիոնար բուժման ծառայության վճար ընկերության հաշվեհամարին ապահովելով 107.900 ՀՀ դրամի մուտք:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուժհիմնարկի տնօրենը հիվանդանոցի գլխավոր բուժքրոջը հանձնարարել է հիվանդանոցի երկու բժիշկների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կատարել աշխատավայրում ներկա գտնված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող նշումներ և վավերացրել դրանք այն դեպքում, երբ հիշյալ բուժաշխատողները  այլ ՓԲ ընկերության հետ կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Քաջարան քաղաքում ծառայություններ են մատուցել, իսկ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ հետ ունեցած աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակում փաստացի աշխատանքի չեն ներկայացել և ստանձնած պարտականությունները չեն կատարել:

Արդյունքում՝ կեղծ տեղեկագրերի հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ գույքային ֆոնդից տվյալ ժամանակահատվածի համար վերոհիշյալ բժիշկներին վճարվել է աշխատավարձ՝ այդ կերպ վատնելով ՓԲ ընկերության գույքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Ամենադիտված