Բաղանիսում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը հոսպիտալացվել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 23-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան միջպետական ճանապարհի 34-րդ կմ-ում՝ Բաղանիս գյուղում, կորցրել է կառավարումը և գլորվել ձորը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուրը` yelaket.am