Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեքենայում ծխելու համար տուգանում են 7 հազար դրամ, իսկ տաքսիստը՝ 20 հազար, տաքսիստի ծուխը 3 անգամ շա՞տ է. տաքսու վարորդ

ՎԻԴԵՈ

Երկու խնդիր ունենք, նախ տաքսիստներին բորբոքել են 2015–2018 թվականներին լիցենզիաների համար չվճարելու իրենց պարտքերը եւ հունվարի 1–ից գործող բալային համակարգը։ Այս մասին այսօր՝ հունվարի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ  Տիգրան Հովհաննիսյանն՝ անդրադառնալով տաքսու վարորդների լիցենզիաների կուտակված տուգանքներին եւ հունվարի 1–ից Հայաստանում տրանսպորտային միջոցների համար գործող բալային համակարգին։

Նրա խոսքով՝ վարորդներին անակնկալի է բերել օրեր առաջ իրենց ծանուցված պարտքերի մասին տեղեկությունը։

«2015–2018 թվականը տաքսիստներ աշխատած ժամանակահատվածում կան կուտակված պետական տուրքեր, որոնց մասին վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ դրանք զրոյացվում են, բայց չգիտես ինչու, ինչպես ավտոներկրողների 2017–2018 թվականների պարտքերն են հիշում, հիմա էլ հիշում են տաքսիստների պարտքերը։ Տաքսու վարորդները լիցենզիա են ունեցել, սակայն օնլայն տաքսիների ներխուժումից հետո չեն վճարել այդ գումարները։ Դրա մասին հիշեցրել է Տարածքային կառավարման նախարարությունը, հիմա տրանսպորտային նախարարություն գոյություն չունի, ամեն նախարար իր համար թագավոր է, 4 ոլորտ գրկել, նստել են։ ՏԿԵ նախարարն ի՞նչ է հասկանում տաքսու ոլորտից,– ասաց Հովհաննիսյանը։

Տաքսու վարորդներին նաեւ բորբոքել են տուգանքների չափերի տարբերությունները՝ կապված սեփական տրանսպորտային միջոցը վարելիս կամ տաքսի վարելիս։

«Ամրագոտին, ծխելը սարքեցին 10 հազար դրամ, այսինքն ինձ 2 անգամ պատժեցին, դրա հետ միասին հանում են բալը։ Եթե դուք ձեր մեքենայում եք ծխում, տուգանվում եք 7 հազար դրամ, իսկ տաքսիստը 20 հազար դրամ, տաքսիստի ծուխը 3 անգամ շատ է»,– ասաց բողոքի ակցիայի մասնակից տաքսու վարորդներից մեկը։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, վերջինս խոստացել է, որ հանդիպումներ կկազմակերպեն համապատասխան գերատեսչությունների հետ։

«Հանդիպումներ են տեղի ունենալու ԱԺ–ում, գուցե «Իմ քայլը» խմբակցության հետ, ՏԿԵ նախարարությունում եւ ոստիկանությունում։ Ինձ թվում է սկզբում կգնանք ոստիկանություն, ՏԿԵ նախարարություն, նոր ԱԺ, որ օրենքի փոփոխություն լինի, օրենսդրական փոփոխություն անեն։ Շվեյցարիայի վարչապետը տաքսի է քշում, կարելի է իրենք էլ իջնել, տաքսի քշել, մի հատ տեսնեն ինչ դարդ ու ցավ ունենք, ոչ թե նամակները խուրցով ուղարկեն»,– ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսքանով այսօրվա ակցիան դադարեցնում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության առաջ, իրենց դժգոհությունն արտահայտելով հունվարի 1–ից ուժի մեջ մտած բալային համակարգի դեմ, ինչպես նաեւ 2015 թվականից լիցենզիաների համար նախապես հայտարարված վճարումները չեղարկելու պարագայում, պարտքերի ծանուցումներ ստանալու դեմ։

 

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ Արաղչի
Ամենադիտված