Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն՝ ճիշտ հետեւություններ անելու համար. Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ եւ կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թեւակոխեց խրոնիկ փուլ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետեւություններ անելու համար:

1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների եւ հակակշիռների համակարգը տեսանելի ձախողումներ է արձանագրում: Այս տենդենցը, երբ միջազգային իրավունքի նորմերն ու պատկան կառույցները կարող են էֆեկտիվ չլինել պետությունների եւ ազգերի քիչ թե շատ խաղաղ եւ կանխատեսելի համակեցությունը ապահովելու համար, Հայաստանին եւ Արցախին պետք է հետաքրքրի նախեւառաջ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ այդ համատեքստում առաջարկվող միջազգային երաշխիքների եւ հեղինակության դերակատարության առումով:

2. Միջազգային քաղաքականությունը դառնում է սուպերռացիոնալ եւ պրագմատիկ, շատ փոքր տեղ թողնելով այսպես կոչված արժեքների վրա խարսխված քաղաքականության համար:

Մաքուր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կանոնները դառնում են նոր նորմ, իսկ այնտեղ, որտեղ իշխում է գեոպոլիտիկան մեր, հայերիս, սիրած «արդարության» համար շատ փոքր տեղ է մնում, այն էլ՝ հիմնականում լուրերի կամ հոդվածների գլխագրերում:

3. Հայաստանի իշխանությունների պահվածքն այս օրերի ընթացքում խիստ մտահոգիչ է: Մեր տարածաշրջանը մշտապես լրջություն է պահանջում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում: Լեռնագնացությամբ կամ հաջորդ անգամ Սեւանի հատակը բատիսկաֆով իջնելով մեր ազգային շահերը եւ տարածաշրջանային դիրքը պաշտպանել չի լինի: Մանավանդ, որ երկու դեպքում էլ մեծ թթվածնային քաղցի հետեւանքով մտագործունեության թերությունները տեսանելի են դառնում:

4. Հայաստանի դիվանագիտական մեքենան չգտնվեց ակնկալվող բարձունքի վրա: ԱԳ նախարարի մեկ օր ուշացած հեռախոսազրույցը իրանական գործընկերոջ հետ, մեր դեսպանի բացակայությունը սպանված գեներալի թաղումից, խորհրդարանական դիվանագիտության կատարյալ ֆիասկոն, ցածր մակարդակով ցավակցությունները Իրանի դեսպանատանը (շարքային նախարար եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի մակարդակ), ադրբեջանցիների կողմից իրականացված տեղեկատվական դիվերսիան՝ այս ամենը ապացուցում է, որ ճգնաժամային իրավիճակներում երկրի գործող իշխանությունները չեն տիրապետում պատշաճ գործիքակազմին՝ գիտելիքի, փորձի եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով:

5. Իրանի դեպքում Հայաստանը պարտավոր է նաեւ հիշել, որ Արցախի ընդհանուր սահմանն Իրանի հետ մոտ 3 անգամ ավելի երկար է, քան մեր երկրի հետ, այստեղից բխող բոլոր յուրահատկություններով, կարեւորություններով եւ մարտահրավերներով: Ավելին, Արցախը դե-յուրե ՀԱՊԿ-ի հովանու տակ չի լինի հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:

6. Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն եւ ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա: «Դիանա-շոուն» դրա ամենավառ ապացույցն էր:

Այս ամենի գիտակցումը գործող պետական այրերի կողմից շատ ավելի կենսական է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար, քան վարչապետի բլինչիկ սարքելը, ԱԺ նախագահի նոր շնիկը եւ ԱԽ քարտուղարի նարցիստիկ էքստազի մասին գիրքը»:

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Ամենադիտված