Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամ­բողջ աշ­խար­հի հա­յու­թյան հա­մար Ամա­նո­րը մնա­ցել է ամե­նա­ջերմ և սի­րե­լի ըն­տա­նե­ա­կան տո­նը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
kuban.aif.ru-ն «Շռայլ լինելու հերոսությունը. ինչպե՞ս են հայերը դիմավորում Նոր տարին» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական սփյուռքի մեծությունը Ռուսաստանում գերազանցում է 2,5 միլիոնը: 

Հայերի մեծ մասը մայրենի լեզվով խոսում է հիմնականում միայն տանը: Շրջապատում ռուսերեն խոսում են վարժ և առանց առոգանության, չնայած որոշ տարածաշրջաններում նկատվում է որոշակի «խ-ախոսություն»: 

Հայերի ազգային ավանդույթները, ինչպես նաև խոսակցականը ժամանակի ընթացքում ինտեգրվել են ընդհանուր սոցիումի մեջ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով որոշակի անհատականությունը: 21-րդ դարի գլոբալիզացիան բերել է նրան, որ դարերով պահպանված ավանդույթները փոխվել են: Նույնը վերաբերում է նաև տոներին և, իհարկե, ռուսաստանցիների կողմից միշտ սիրված Նոր տարուն: Այնուամենայնիվ, հայերի մոտ այնպես չէ, ինչպես մնացածի մոտ: 

Հայերի մոտ Նոր տարին առանձնանում է երկու բաղադրիչով. դա ընտանեական տոն է, և այն պետք է դիմավորել հարուստ սեղանով: 

Թվում է, թե բոլոր ռուսաստանցիներն են այդպես նշում, բայց այդպես չէ: Հայերի դեպքում Նոր տարին շռայլություն է, առատություն և թափ՝ բազմապատկած երեքով: 

Եթե ռուսական կառավարությունը որոշել է, որ Նոր տարվա արձակուրդները 8 օր են, ապա դա նշանակում է, որ հայերը ուղիղ այդքան էլ տոնելու են: 

Ընդ որում, այդ օրերը կապ չունեն ստանդարտ եկեղեցական կամ պատմական օրերի հետ: Նոր տարվա տոնական միջոցառումների օրակարգը հարմարեցվում է աշխարհիկ օրացույցի հետ: 

Օրերը նշված են կարմիրով, իսկ դա նշանակում է, որ ազդանշան է ուղարկվել հարազատներով հավաքվելու, շփվելու, միմյանցով ուրախանալու և պարզապես միասին լինելու համար: Ամբողջ 8 օր հայերը ընտանիքներով հյուր են գնում և նմանապես հյուրեր ընդունում: Եթե ինչ-որ մեկը հյուր է գնացել հայի տուն, ապա պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ նա անպայման պատասխան այց է իրականացնելու, և պետք է դրան պատրաստ լինել: 

Այդ ավանդույթը գալիս է նախնիներից, երբ հայերի համայնքը մեկ ընդհանրության մեջ է ապրել, միասին պատրաստվել են տոներին, կանայք միասին կերակուր են պատրաստել: Տիպիկ հայկական հյուր գնալը նշանակում է հետը նվեր տանել՝ լավ խմիչք և կոնֆետներ (մրգեր)՝ մեծերի և գրքեր ու խաղալիքներ՝ փոքրերի համար: 

Տիպիկ հայկական ձևով հյուր ընդունելը նշանակում է հյուրընկալել ուտելիքի այնպիսի սեղանով, որ զարմանան: 

Շատերը անգամ չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող է իրենց տոնական սեղանը ավելի համեստ լինել, քան հարևաններինն ու հարազատներինն է: Սեղանին անպայման պետք է էկզոտիկ ուստեստեղեն ու խմիչքեղեն լինի՝ մրգի, պանրի, կոնյակի, գինու և այլնի բազմազանություն: Այդ ամենը պարտադիր է անգամ այն դեպքում, եթե տանտերը դրանով պարտքերի տակ է ընկնում: Մի խոսքով, հայը հայ չէ, եթե լավ սեղան չի պատրաստել: 

Պարտադիր են նաև նվերները՝ որպես ուշադրության նշան: Դեռ Նոր տարուց մեկ ամիս առաջ սկսվում է տոնական շոփինգը՝ այցեր սննդամթերքների տոնավաճառներ, գների մոնիտորինգ, խանութների հետախուզություն: Այս ամենի հետ նաև անպայման է շնորհավորման ենթակա անձանց ցուցակների կազմումը՝ ներառյալ նաև մորաքրոջ տղայի երկրորդ կնոջ պապի երրորդ կնոջ տղան: Սկզբունքը շատ պարզ է. ավելի լավ է բոլորը լինեն ցուցակում, քանի որ ոչ մի դեպքում չի կարելի ինչ-որ մեկին վիրավորել անուշադրությամբ:

 Այսուամենայնիվ, հայերը համարում են, որ կարևորը ո՛չ շքեղ սեղանն է և ո՛չ էլ նվերներն են, կարևորը միմյանց տեսնելն ու միմյանցով ուրախանալն է: 

Հենց հարազատությանը հանդիպելու այս ձգտումն էլ հաճախ ամենաերևացողն է, քանի որ դա գալիս է սրտից և շատ թանկ արժե: Խնջույքի սեղանի շուրջ պարտադիր խմվում է այն հարազատների կենացը, որոնք հեռու են: Խմվում է նրանց առողջության համար:

 1990-ականներին շատերն են աղքատության և քաղցի պատճառով լքել Հայաստանը և տեղափոխվել Ռուսաստան, Ամերիկա և Եվրոպա: 

Ընդ որում, շատերը՝ հիմնական, իսկ նրանցից շատերն էլ վատ չեն տեղավորվել նոր հայրենիքում: Բայց զարմացնում է այն, թե ինչքան են նրանք կապված մնացել Հայաստանում ապրող հարազատների հետ:

 Աշխատում են ինչ-որ երկրում և տարիներով պահում հայրենիքում մնացած իրենց բազմաթիվ հարազատներին: Ժամանակակից իրականությունում շատ բան է փոխվել Նոր տարվա արարողություններում, բայց ամբողջ աշխարհի հայության համար այդ տոնը մնացել է ամենաջերմ և սիրելի ընտանեական տոնը: Հնում հայերը Նոր տարին նշել են մարտի 21-ին, և այդ տոնը կոչվել է Ծաղկամուտ, այսինքն՝ ծաղկում, գարնանային գիշերահավասարի օր: Ամանորով սկսվել է գարունը, և դա եղել է խորհրդանշական: Երկրորդ Նոր տարվա տոնը եղել է Նավասարդը: Այդ տոնը հին Հայաստանում նշվել է օգոստոսի 11-ին: Անկախ նրանից, թե ինչ պատմական դարաշրջան է այդ պահին, Հայաստանում Նոր տարին միշտ էլ համարվել է ուրախության եւ նորացման տոն, և այդ տոնի ավանդույթները պահպանվել են մինչև հիմա: 

Հնում Նոր տարվա նախաշեմին ամբողջ ընտանիքը հավաքվել է կրակի շուրջ, որպեսզի կրակից լույս ու ջերմություն ստանա և միաժամանակ կրակին տա անցած տարվա վատ դեպքերի մասին հիշողությունները և կատարած սխալները: 

Նվերներ տալու ավանդույթը ևս հնուց է գալիս: Հայերը «երդիկից» կախել են գործած գուլպաներ, որոնց մեջ նվերներ են եղել: 

Ընդ որում, ընտանիքի մեծը նվերներ է տվել ընտանիքի մյուս բոլոր անդամներին, որոնք ևս փոխանակվել են նվերներով, ապա բոլորը միասին անհամբերությամբ սպասել են Կաղանդ պապի (Ձմեռ պապ) գալստյանը: 

Բայց վերջինս մեծերին և փոքրերին ոչ թե նվերներ է բաժանել, այլ Ամանորի յոթ խորհուրդները. հարգանք միմյանց նկատմամբ, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և երախտագիտություն: 

Ընտանիքի մեծը տոնական սեղանի շուրջ առաջինն է բաժակ բարձրացրել, շնորհավորել բոլորին Նոր տարվա կապակցությամբ և առաջարկել մեղր ուտել, որպեսզի նոր տարում գերակշռեն քաղցր օրերը, և բոլորը լսեն և ասեն միայն քաղցր բառեր:

Կամո Խաչիկյան

Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր
Ամենադիտված