Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակական հաղթանակների գաղտնիքը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ հայկական սպորտի վերածննդի մեջ ազգային մեծ բարերար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրած ավանդը, պարզապես, անգնահատելի է. հենց այս մարդու անվան հետ են կապված այն անօրինակ ձեռքբերումները, որոնք թույլ են տալիս մեզ՝ վստահ հայտարարելու, որ Հայաստանը համաշխարհային սպորտային գերտերություն է՝ ընդունակ ոտք մեկնելու ցանկացած գերզարգացած երկրի հետ, իր մարզիկների ցույց տված արդյունքներով դասվելու առաջատարների շարքին:

Բայց ասել, թե Ծառուկյանի՝ այս ամենում ներդրած ավանդը մեծ է, կնշանակի ոչինչ չասել, քանի որ այն ինչ անում է Ծառուկյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի զարգացման գործում, ուղղակի անգնահատելի է, ինչի ապացույցը նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ունեցած բարձր վարկն է, հարգանքը, որ լավագույն գնահատականն է՝ նրա նվիրվածությանը, առատաձեռնությանն ու խիստ բարձր մարդկային հատկանիշներին. Գագիկ Ծառուկյանը բացարձակ հեղինակություն է համաշխարհային սպորտի բարձրագույն ատյաններում, ինչպիսիք, օրինակ, նույն Միջազգային օլիմպիական կոմիտեն է, մի շարք սպորտային գերտերությունների ազգային օլիմպիական կոմիտեներ և այլն:

Այն, որ օլիմպիական մեդալակիրների պարգևատրման ու մեծարման արարողությունն իսկապես շքեղ ստացվեց, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. ՀԱՕԿ-ի կողմից արվել էր ամեն բան, որպեսզի մեր օլիմպիական հերոսներն իրենց գնահատված զգան, մի բան, որն ուղղակի առնչություն ունի ոչ միայն նրանց ներկայի, այլև ապագայի հետ, քանի որ ամենևին էլ գաղտնիք չէ՝ միայն գնահատված մարդն է ընդունակ նորանոր հաղթանակների, ձեռքբերումների. ձեռքբերումներ, որոնք այս պարագայում ոչ միայն, կամ ոչ այնքան անձնական են, որքան համընդհանուր՝ հանդիսանալով արգասիքն այն հսկայական թիմային աշխատանքի, որ թույլ է տալիս գլուխներս բարձր ներկայանալ համաշխարհային սպորտային հանրությանը. Ծառուկյանի՝ սեփական միջոցների հաշվին սպորտսմեններին ու նրանց մարզիչներին հանձնված պարգևներն, իրոք, տիտանական են:

Առանց չափազանցության՝ աշխարհի որևիցե երկրում օլիմպիականներն այնպիսի փառքի չեն արժանացել, որքան՝ Հայաստանում, մոլորակի որևիցե գերզարգացած տերության որևիցե մարզիկ իր պարգևներով չի կարող նույնիսկ համեմատվել մերոնց հետ, քանի որ որքան էլ կարող է անսպասելի հնչել, փաստ է, որ անգամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն, Անգլիան ու Սինգապուրը սեփական մարզիկների նկատմամբ չեն դրսևորում այնպիսի հոգատարություն, ինչպես դա անում են մեզ մոտ՝ Հայաստանում՝ ի դեմս ՀԱՕԿ-ի (ԱՄՆ-ում, օրինակ, օլիմպիական ոսկե մեդալակիրները պարգևատրվում են 25 հազ., արծաթե մեդալակիրները 15 հազ., բրոնզե մեդալակիրները 10 հազ. դոլարով: Ռուսաստանում ոսկե մեդալակիրներին պարգևատրել են 60 հազարական դոլարով, իսկ ահա Անգլիայում, առհասարակ, ոչնչով չեն պարգևատրում):

Ուստի՝ վստահ ենք՝ հայկական սպորտի հաղթարշավը շարունակական է լինելու, անկասելի, քանի որ դրա համար կա համապատասխան կամք, ներուժ ու ցանկություն՝ մինչև վերջ հասցնելու այն գործը, որ տարիներ ի վեր իրականացնում է ՀԱՕԿ-ն ու նրա նվիրյալ ղեկավար Գագիկ Ծառուկյանը. հաղթանակները դեռևս առջևում են:

Դավիթ Բաբանով

Haaretz -ը տեղեկացել է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Հայոց ցեղասպանության հարցումՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարսը՝ բաց Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վերջին որսը փլուզումից առաջ. Հայ ձկնաբույծները տագնապ են բարձրացնում Ռուսաստան տանող ճանապարհի փակվելուց հետոՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան «Անտոկոս վարկեր և գումար Կատարից. Փաշինյանը կոռուպցիայի ազդանշաններ է ուղարկում» Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին. պատմության այս օրը (25 հուլիս)Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 328 ԱԹՍ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Ամենադիտված