Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալալ ա…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ ցանկացած խոշոր ձեռքբերման հիմքում նախևառաջ ընկած է հսկայական աշխատանք, որ իրականցնում են ոչ միայն անձամբ նրանք, ովքեր կարողացել են կոնկրետ հաջողությունների հասնել, այլև, որ խիստ կարևոր է, նրանք, ովքեր սատարել, ուղղորդել ու նեցուկ են կանգնել համապատասխան մարդկանց այդ հաղթանակներն ու ձեռբերումներն ի կատար ածելու ճանապարհին:

Հայաստանի օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որ, յուր անձով իսկ վաղուց վերածվել է հայկական սպորտի բացառիկ վերածննդի կատարյալ խորհրդանիշի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպած մեծարման ու պարգևատրման երեկոյին՝ նվիրված Ռիոյի Օլիմիպիական խաղերում իրենց փայլուն դրսևորած մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին, իսկական անակնկալ էր պատրաստել ոչ միայն մեր հերոս մարզիկների, այլև ողջ հանրության համար՝ մեկընդմիշտ ապացուցելով, որ Հայաստանի ունեցած սահմանափակ հնարավորություններն ամենևին էլ արգելք չեն կարող դառնալ հայրենիքի արժանավոր զավակներին մեծարելու, բացառիկ մասշտաբների հասնող պարգևներ շնորհելու ու ըստ արժանվույնս գնահատելու ճանապարհին. ընդամենը համապատասխան կամք է պետք:

Իսկ այն, որ պարգևներն, իրապես, տիտանական մասշտաբների են, կասկածների տեղիք չի տալիս. նախ, հարկ է նշել, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիոյի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի, ինչպես նաև արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի, որն, ինչպես հայտնի է, աղաղակող անարդարության զոհ էր դարձել Օլիմպիական խաղերում ու միայն այդ պատճառով զրկվել ոսկե մեդալից, իսկական անակնկալ էր պատրաստել՝ անակնկալ՝ տիտանական մասշտաբների. թե՛ Արթուրը, թե՛ Միհրանը պարգևատրվեցին մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ 300 քմ տարածք ունեցող շքեղ բնակարաններով՝ Երևանի սրտում գտնվող էլիտար շենքում:

Ծառուկյանը նաև պարգևներ հանձնեց մեր մյուս օլիմպիական մեդալակիրներին՝ Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին: Մինասյանը, բացի այն, որ Սիմոն Մարտիրոսյանի հետ միասին արժանացավ 30 մլն դրամ պարգևավճարի, պարգևատրվեց նաև չորս սենյականոց բնակարանով՝ Գյումրիում: Ծառուկյանը հաճելի անակնկալի բերեց նաև ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, ով պարգևատրվեց չորս սենյականոց բնակարանով՝ Երևանում:

Պետք է նշել, որ ձեռնունայն չմնացին նաև մեր մյուս մարզիչները. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանին տրվեց 10-ական մլն դրամ, ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին, մարզիչներ Աշոտ և Հակոբ Փիլոսյաններին՝ 5-ական մլն դրամ:

Արդարև, մեր իրականության մեծագույն հայ բարերարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի՝ հայկական սպորտի զարգացման մեջ ունեցած ներդրումն անզուգական է, անհամեմատելի: Ծառուկյանը բազմիցս է ապացուցել՝ հանուն սեփական երկրի պատիվն աշխարհով մեկ բարձր պահելու, հանուն մեր ժողովրդի արժանի զավակներին արժանին մատուցելու՝ ոչնչի առաջ կանգ չի առնում՝ անելով հնարավորն ու անհնարինը՝ արդյունքի հասնելու համար՝ չխնայելով ոչինչ, չխնայելով որևիցե նյութական միջոց. ի դեպ, իր անօրինակ նեդրումների համար երեկոյի ընթացքում Ծառուկյանը պետության կողմից պարգևատրվեց պատվո նշանով՝ մի պարգև, որն, անկասկած, Ծառուկյանը վաստակել է իր քրտնաջան աշխատանքով ու նվիրվածությամբ:

Հալալ ա…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենադիտված