Tata Steel Chess India. Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏՀնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում ընթանում է երկրորդ մրցումային օրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի չորրորդ տուրում սևերով մրցեց հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ և 50-րդ քայլում ընդունեց պարտությունը:
5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ և 74-րդ քայլում հաղթանակ տարավ:
6-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց չինացի Դին Լիրենի հետ: 21-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվեցին ոչ ոքի արդյունքին:
Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 5 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) եւ հետնապահների թվում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 9 միավորով։
Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։