2 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԹուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում սեպտեմբերի 17-ին բացվել է ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայանը, փոխանցում է RIA Novosti-ն:
Օդանավակայանն ունի 3 տերմինալ եւ կարող է սպասարկել ժամում 2000 ուղեւոր, ընդունել ցանկացած տեսակի օդանավ եւ ապահովել սպասարկման միջազգային չափանիշները:
Թռիչքուղիների երկարությունը 3800 մ է, իսկ տեղամասի մակերեսը 1200 հա:
Օդանավակայանի բացման արարողությանը ներկա էր նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Բացման արարողության ժամանակ օդանավակայանը ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական, որով դրա հիմնական ուղեւորատար տերմինալի տանիքի օրնամենտի պատկերը ճանաչվել է աշխարհում ամենամեծը: