Վանաձորում ավտովթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայողներ են մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական բազայի երկու պայմանագրային զինծառայողներ զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարից: Այս մասին տեղեկացրել են ռուսական բազայի մամուլի ծառայությունից:
Ըստ նախնական տվյալների` պայմանագրային զինվորականը ծառայությունից ազատ ժամանակ սեփական մեքենայով երթևեկելիս կորցրել է կառավարումն ու գլորվել ջրափոսը Վանաձոր քաղաքում: Մեքենայում եղել են ևս երեք պայմանագրային զինծառայողներ:
Արդյունքում երկուսը մահացել են, մյուս երկուսը տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Իրավապահ մարմիններն ու ռուսական ռազմաբազան իրականացնում են ՃՏՊ-ի փաստերի ուսումնասիրություն: