Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Սոս Ջանիբեկյանը մեկնում ԱՄՆ և որքա՞ն ժամանակով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերին ԱՄՆ-ում կկայանա ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան, որում խաղում են Վահիկը, իր կինը՝ Անահիտ Ավանեսյանը, և Հայաստանից հրավիրված դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Լուիզա Ներսիսյանը։ BlogNews-ը Սոսի հետ խոսել է ներկայացման և առաջին անգամ ԱՄՆ մեկնելու մասին։

«Հերոսս հայ տղա է, ով մեկնել է իր ամերիկյան երազանքի հետևից և անօրինական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա աշխատում է մի ընտանիքում, որտեղ էլ ընթանում են գործողությունները։ Ներկայացման հիմքում ընտանեկան դրամա է»,- ասաց Սոսն ու հավելեց, որ փլուզման եզրին կանգնած ընտանիքի վերաարժևորման հարցում լուրջ դերակատարում են ունենում այդ ընտանիքում հայտնված օտար մարդիկ՝ իր և Լուիզա Ներսիսյանի կերպարները։ Թե ինչ է լինում, երբ տարբեր կենցաղների և մենթալիտետի տեր հայեր հավաքվում են մի հարկի տակ, ամերիկաբնակ հայերը կիմանան հոկտեմբերի 7-ին և 9-ին։

Սոսը միշտ խոստովանել է, որ թատրոնում խաղալու հետ կապված մի շարք մտավախություններ ունի, քանի որ թատրոնում փորձը մեծ չէ։ Այս անգամ էլ նա նշեց, որ շատ անհանգիստ է։ «Սարսուռ կա մեջս։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Շատ եմ պայքարում, որպեսզի երբ բեմ դուրս գամ, ոտքերս կայուն զգամ և անհանգստությունից չսկսեմ դողալ։ Ժամանակը քիչ է, սակայն ամենօրյա աշխատանքներ ենք տանում, որ ներկայացումը հնարավորինս լավը լինի։ Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետև շատ եմ վստահում թե՛ խաղընկերներիս, ովքեր մեծ փորձ ունեն թատրոնում, թե՛ Վահիկին, ով ռեժիսորն է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ինքն ու գործընկերները մարդկային առումով էլ են իրար լավ հասկանում, իսկ դա գործի կեսն է։

Սոսի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ վստահում է ռեժիսորին, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը։ «Հումորը, դրությունները, սցենարային ու կերպարային կառուցվածքն ինձ համար կարող են խորթ լինել, որովհետև ամերիկաբնակների ճաշակը, մոտեցումն ու հումորը տարբերվում է հայաստանաբնակներից, բայց ես միանշանակ վստահում եմ Վահիկին, ով շատ մեծ փորձ ունի։ Ակնկալիքներ առանձնապես չունեմ, որովհետև չգիտեմ՝ ուր եմ գնում։ Ամերիկահայերին, պարսկահայերին ծանոթ եմ այնքանով, որ Ֆեյսբուքով հաճախ գրում են, գիտեմ, որ նրանց շրջանում շատ հետևողներ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ իրենց այնպես ներկայանալ, ինչպես իրենք կուզեին ինձ տեսնել, և հանկարծ չհիասթափեցնեմ»,- նշեց դերասանը, ով ԱՄՆ-ում լինելու է մոտ 20 օր։
Սոսն առաջին անգամ է լինելու ԱՄՆ-ում, սակայն, հանուն լավ արդյունքի, պատրաստ է տրամադրելու նաև հանգստի համար նախատեսված ժամանակը։ «Ինձ համար գործը միշտ առաջնային է եղել։ Եթե գործը պահանջի այնքան ժամանակ, որ ես նույնիսկ Ամերիկայի որևէ փողոց չտեսնեմ, չգնամ Դիսնեյ Լենդ, Վեգաս, չեմ տխրի, որովհետև գիտեմ, որ պատճառը շատ արժեքավոր է․ ամբողջ ժամանակս նվիրել եմ աշխատանքիս։ Աշխատանքի տակից պատվով դուրս գալն ինձ համար ավելի կարևոր է, քան Ամերիկան տեսնելը»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ի տարբերություն իր հերոսի՝ իր «ամերիկյան երազանքն» այլ է․ «Ամերիկյան երազանքս երբեք չի եղել Ամերիկայում բնակվելը։ Իմ ամերիկյան երազանքն է ամերիկյան ֆիլմերում նկարահանվելը, իսկ դրա միակ ճանապարհն էնտեղ բնակվելը չէ»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Ամենադիտված