Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը 5 ամիս է` Կարմիր խաչում է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱպրիլյան պատերազմի ժամանակ ողնաշարի ծանր վնասվածք ստացած Հայկ Սեխիլյանին այժմ դեղորայքային բուժում է հարկավոր, որը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնն առաջարկել չի կարող:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկը նշեց, որ այժմ հենակներով քայլում է եւ սա ըստ բժիշկների առավելագույնն է:
«Հիմա տանն եմ, երկուշաբթի օրվանից նորից Կարմիր խաչ պետք է գնամ` բուժումը շարունակելու: Բժիշկներն ասում են` ավելին այստեղ անել չեն կարող»,- ասաց Հայկ Սեխիլյանը:
Հայկը վիրավորվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը գրադի ականի պայթյունից: Նրան անմիջապես տեղափոխել էին Ստեփանակերտ, ապա Երեւան, երկու տեղում էլ վիրահատվել է, իսկ արդեն ապրիլի 18-ին տեղափոխվել Կարմիր խաչ:
Նշենք, որ Հայկ Սեխիլյանը Զինված ուժերում ծառայում է արդեն 10 տարի: