Քենիայում Նայրոբի և Նարոք քաղաքների միջև հսկայական ճեղք է բացվել, որը մասնագետների կարծիքով, կտարածվի ամբողջ մայրացամքով, և Աֆրիկան երկու մասի կբաժանի։
«Ճեղքվող Աֆրիկայի» տեսագրությունը հրապարակվել է Daily Nation-ի YouTube-յան ալիքում։
Ճեղքվածքը մի քանի կիլոմետր է ձգվում։ Դրա լայնությունը 6 մետ է, խորությունը՝ 15։ Դրա մի մասը, որը գտնվում է մայրուղու վրա, հողով են լցրել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ճեղքվածքը կմեծանա և տրանսպորտի երթևեկության համար խնդիրներ կստեղծի։