Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթևեկելի գոտուց։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հայտնում ենք, որ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթևեկելի գոտուց։
Անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը»,–ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։