Ի՞նչ է պատահել. 21-ամյա երիտասարդը սպառնացել է պետին ու բռնի գործողությունների անցել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 14.05-ին, հոգեբուժական կենտրոնից բերման է ենթարկվել 21-ամյա Կարապետ Ջ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի /պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը/ 2-րդ մասի մեղադրանքով: