«Ռեալը» Բեյլի համար առաջարկներ չի ստացել
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնարկելիք մրցաշրջանում կարող է շարունակել ելույթները Արքայական ակումբի կազմում:
EsRadio-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» Բեյլի տեղափոխության համար որևէ առաջարկ չի ստացել, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է 20 օր, քիչ հավանական է, որ 30-ամյա կիսապաշտպանը հեռանա Մադրիդից:
Ավելի վաղ նշվում էր, որ Բեյլին հետ վերադարձնելու տարբերակը քննարկվում է «Տոտենհեմում», սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը հրաժարվեց ֆուտբոլիստի տեղափոխությունից:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը չի մտնում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ, ինչի մասին ֆրանսիացի մարզիչը բազմիցս հայտարարել է: