BBC-ի մարտի 1-ի նյութը պատվիրել է Վահե Գրիգորյանը՝ Սասուն Խաչատրյանի հրահանգով. Politik.am
ԻՐԱՎՈՒՆՔPolitik.am-ի ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է ՍԴ դատավոր, ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով:
Politik.am-ի աղբյուրը ասել է, որ Գրիգոր Աթանեսյանն անձամբ Վահե Գրիգորյանից է ստացել փաթեթը: Գրիգորյանը լրագրողին հավաստել է, որ նյութերը իրեն է տրամադրել անձամբ Սասուն Խաչատրյանը:
Ըստ Politik.am-ի մոսկովյան աղբյուրի, Վահե Գրիգորյանն ու BBC-ի լրագրող Գրիգոր Աթանեսյանը վաղեմի մտերմություն ունեն: Բացի այդ, գաղտնիք չէ, որ Գրիգորյանը երկար տարիներ բնակվել ու աշխատել է Մեծ Բրիտանիայում: