Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026

Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու դրույթների. Գևորգ Դանիելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը Ստամբուլյան կոնվենցիայի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

 

«Ստամբուլյան կոնվենցիայի մասին այնքան է խոսվել, ու այնքան հանգամանալից մեկնաբանություններ են տրվել, որ այլևս նոր պարզաբանումներ պահանջելը հետապնդում է ակնհայտ արհեստական թեժ բանավեճի մթնոլորտ պահպանելու անթաքույց նկրտումներ՝ թե իբր դեռ վիճահարույց խնդիրներ կան, թե իբր դեռ այնքան էլ միանշանակ չէ և այլն:

Պարզից էլ պարզ է, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե համարժեք ընկալելու ունակության, այլ այդպիսի ունակություն դրսևորելու պատրաստակամության բացակայության մեջ է: Լավ, եթե հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան, եթե ԵՄ անդամ պետությունների շուրջ 300 ՀԿ-ներ իրենց միանշանակ խիստ մտահոգությունն են հայտնել, առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ կոնվենցիան և այլն, այդ ի՞նչ դրդապատճառներից ելնելով եք ստույգ որոշել, որ կոնվենցիան Հայաստանի համար խնդրահարույց չէ: Ճիշտ հակառակը՝ պատերազմի մեջ գտնվող և ժողովրդագրական խոցելի վիճակ ունեցող Հայաստանի համար այն առավել վտանգավոր է: Միջազգային հանրության հիշյալ հատվածին ևս խիստ մտահոգում է այն, որ երրորդ սեռի ներկայացուցիչներին անհիմն արտոնություններ վերապահելը խաթարում է խտրականության արգելքի սկզբունքը, թեպետ՝ նույն այդ կոնվենցիան իբր միտված է խտրականության կանխարգելմանը: Եվ բավ է պնդեք, թե կոնվենցիայում այդպես էլ չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու կամ այլ անընդունելի դրույթների. բազմիցս ենք ընդգծել, որ կոնվենցիան համարժեք ընկալելու համար հարկ է առնվազն ուսումնասիրել դրան կից մեկնաբանությունները, դրա դրույթների առնչությամբ միջազգային մարմինների պրակտիկան (Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր ենք հաշվի առնել) և, վերջապես, կիրառման միջազգային փորձը:

Իմ խորին համոզմամբ՝ հարկ է առողջ և խորքային կեցվածքով աջակցել իշխանություններին, որպեսզի կարողանան դիմակայել այս արհավիրքին, ոչ թե այնպիսի մթնոլորտ ստեղծենք, թե իբր հանրության ստվար հատվածն օր առաջ տենչում է այս կոնվենցիայի վավերացումը: Մյուս կողմից, հարկ է, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները հետևողական լինեն ընտանիքում բռնության դեպքերին հավուր պատշաճի ընթացք տալու գործընթացի, ինչպես նաև այդ երևույթը կանխարգելելուն միտված սոցիալական քաղաքականության աշխուժացման հարցերում (առայժմ, թերևս, տեսանելի է միայն ոստիկանության հիրավի ծանր աշխատանքը), ոչ թե սին հույսեր կապեն միջազգային կասկածելի փաստաթղթերի վավերացման հետ:

Հ.Գ. Քաղաքականացված ու անձնական շահերն անցողիկ են, իսկ ազգային արժեքները՝ մնայուն…»։

Կուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումՀորմուզի նեղուցով նավթի մատակարարումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը Կամչատկայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կլինի իմ 20-րդ մրցաշրջանը․ Մխիթարյան Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Արցախում հակահետևակային ական է պայթել, 2 մարդ է տուժել Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Մեկնարկում է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հիմնական փուլը․ ինչ է պետք իմանալ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինիԳելենջիկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է 3 մարդ, տուժել՝ 13-ը, այդ թվում՝ երեխաներ «Վեշին պեն մոռացվալ չի, վեշին պեն ներվալ չի». Արեգա Հովսեփյանը Արցախի բարբառով խոսեց Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապoրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը Բրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել «ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ «Հայաստանի շանտաժի մասին»Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան «Ռուսաստանին չի կարելի անտեսել. Ինչու են կարևոր Պուտինի շփումները Ալիևի և Փաշինյանի հետ»Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում․ պատմության այս օրը (3 օգոստոս)Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսին Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ արագ համաձայնության հասնելու պայմանով Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Չնայած ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության սառեցմանը՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Վասիլև Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում «Դուք ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն, կերել եք ԲՀԿ–ի ձայները»․ Աննա Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Ամենադիտված