«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍՊՈՐՏԱնգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու փոխչեմպիոն «Լիվերպուլը» օգոստոսի 4-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կվիճարկեն Անգլիայի սուպերգավաթը (FA Community Shield)։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ Հիմնական ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը ստացել է 1․90 գործակիցը, ոչ ոքին՝ 3․75։
«Լիվերպուլի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․70 գործակցով։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։
Այս տարի «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» հանդիպել են մեկ անգամ։ Պրեմյեր լիգայում տեղի ունեցած խաղում հունվարին 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։