«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվողի կալանքը երկարացվեց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԲեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի կալանքը երկարացվել է 2 ամսով: Նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ որոշումը կայարել է Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին Գիչյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննարկմանը նրա ինքնազգացողությունը վատացել էր, դատարան «Շտապօգնություն» էին կանչել: Նա այսօր ներկա է եղել նիստին:
Հիշեցնենք, որ Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը:
Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: