17 տարի առաջ ծառայության վայրն ինքնակամ թողած հետախուզվողը բերման է ենթարկվել
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 1-ին, ժամը 23.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 41-ամյա Մխիթար Դ.-ին, որը 2002թ. փետրվարի 18-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 4-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: