«Սանիթեքի» աղբամանները պետք է լինեին մետաղական. Կուբատյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սանիթեքը» այսօրվա ասուլիսին ինչ-որ տեսանյութ էր ցույց տալիս, թե ինչպես են այրում աղբամանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։
«Լուսանկարում՝ Սանիթեքի հետ պայմանագրերից մեկի այն մասն է, որտեղ պարզ երեւում է, որ Սանիթեքի կոնտեյներները պետք է լինեն մետաղական։ Ի սկզբանե այս ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները եւ բողոքում է, որ աղբամանները այրում են կամ շուտ են փչանում»,–գրել է նա։