Խոշոր ավտովթար Արարատի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 01 LZ 101 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 20 LO 285 համարանիշի և Mercedes մակնիշի 485 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։


Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ