ՀՅԴ երիտասարդական միության անդամները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մոմավառություն են իրականացնում (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մոմավառություն են իրականացնում:
ՀՅԴ-ական երիտասարդները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն սահմանել «Եռաբլուրի» տարածքում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը՝ մոմ հալեցնելով դրանց վրա։ Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաեւ համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն:
NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազում զոհվածների շիրմաքարերը պղծելու կասկածանքով քիչ առաջ ոստիկանություն է բերման ենթարկվել Երեւանի 51–ամյա մի բնակչուհի։.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)