Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքսի ու Էլենի հարսանիքը և «Էլենի օրագրի» վերջին սերիայի մյուս հետաքրքիր դրվագները․ ինչու պատմությունը չի շարունակվի

ՖՈՏՈ

Դպրոցական կռիվներ, «անհոգ» հոգսեր, անձնական դրամաներ, հետո՝ ուսանողական կյանք, սեր, հիասթափություն և ճանապարհ դեպի հասուն կյանք․ երկու տարի հեռուստադիտողները հետևեցին «Էլենի օրագրի» հերոսների երբեմն մանկական, երբեմն հասուն խնդիրների զարգացումներին, իսկ այս օրերին տրամադրվում են պատմության հանգուցալուծմանը և «հեփի էնդ»-ին:

«Էլենի օրագրի» սիրված հերոսներն օրեր անց հրաժեշտ կտան երկրպագուներին․ օգոստոսի 1-ին եթերում կլինի նախագծի վերջին սերիան: Դե ինչ, Մաքսն ու Էլենը, վերջապես, ամուսնացան, հարսանեկան ֆոտոշարքն էլ իրականացրեց Tert.am Life-ը:)

Ամառվա տապին բացօթյա նկարահանումներից փոքր-ինչ հոգնած դերասաններն ուզում էին հնարավորինս շուտ ավարտել նկարահանումները, բայց և հասկանում էին, որ պետք է վայելել վերջին օրերը «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում․ շուտով յուրաքանչյուրն իր գործին է անցնելու և, գուցե, աշխատի բոլորովին նոր թիմում:

Այս անգամ ստեղծագործական թիմը նախապես հայտարարում է՝ «Էլենի օրագիրը 3» չի լինելու: «Իհարկե, միշտ կարելի է գտնել կոնֆլիկտ և պատմություն, անգամ, երկու տարի եթերում լինելուց հետո, բայց, երբեմն, պատմությունն ինքն է թելադրում ավարտի ժամանակը: Սա այդ դեպքերից էր։ Թեև երրորդ եթերաշրջանի պահանջարկը շատ մեծ է, մենք նախընտրեցինք երկրպագուների սերը մանիպուլյացիայի առարկա չդարձնել։ Իհարկե, հաճելի է այդքան նամակներ ու արձագանքեր կարդալ, բայց ավելի հաճելի է գիտակցել, որ նրանց չենք հիասթափեցնի հետագայում»,- ասաց նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը՝ անդրադառնալով երրորդ եթերաշրջան չանելու որոշմանը:

«Էլենի օրագրի» ստեղծագործական թիմն արդեն աշխատում է նոր նախագծի ուղղությամբ: «Մեր թիմով կներկայանանք նոր աշխատանքով, որը թեմատիկ առումով կտարբերվի մեր նախորդ գործերից։ Կլինի հուզիչ և հետաքրքիր,- ասաց Անին, իսկ հարցին՝ սիրված հերոսների հետ նոր համագործակցություն սպասվո՞ւմ է, պատասխանեց,- Որոշ դերասանների հետ կշարունակենք աշխատել: Նրանցից շատերի հետ ինքս երեք-չորս տարվա համագործակցության պատմություն ունեմ։ «Էլենի օրագրի» կազմը շատ հաջողված է, հուսով եմ՝ հետագայում առիթ կլինի տարբեր նախագծերում նորից աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ»։

Կան սյուժետային գծեր, որոնք Անին զարգացրել է ֆիլմում՝ հաշվի առնելով դերասանների խաղն ու լսարանի արձագանքը: Նրանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ո՞ր զույգին էր ամենից շատ համակրում՝ որպես սցենարիստ:

«Երկու կերպարի սյուժետային գծերը զարգացման երկու հավանական տարբերակ ունեին․ մի դեպքում արագ պետք է ավարտին հասցնեի նրանց պատմությունը, մյուս դեպքում՝ զարգացում տայի և հասցնեի մինչև ֆինալ։ Խոսքս Անուշիկի և Գրիգի կերպարների մասին է։ Իրինա Այվազյանը, հետագայում նաև Տիգրան Ալթունյանը, արդարացրեցին բոլոր սպասելիքները, սիրվեցին հեռուստադիտողի կողմից, և նրանց պատմությունը շարունակվեց։ Հետագայում Անուշիկ և Միկա զույգը դարձավ երկրորդ եթերաշրջանի ֆավորիտը։ Անձամբ ինձ համար հետաքրքիր էր հետևել Արսենի և Ինեսայի հարաբերությունների զարգացմանը։ Ինչ վերաբերվում է ամենատպավորիչ զույգին, որևէ մեկին չեմ կարող առանձնացնել, նրանցից յուրաքանչյուրն առանձին պատմություն էր, որը սերիալից դուրս էլ կարող էր գոյություն ունենալ՝ որպես ինքնուրույն ֆիլմ»,- եզրափակեց սցենարիստը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Աղբյուր

Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ Ջուր չի լինելու․ հասցեներ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Շատ լավ լուր․ Գագիկ ՍուրենյանԴոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներումԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալուՓաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին 1 օր ջուր չի լինելուՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Հեռուստահաղորդավար Սոլովյով. Ռուսաստանն արդեն բավականաչափ նոր հողեր է ձեռք բերել, և անհրաժեշտություն չկա ընդլայնելու Հատուկ գործողությունների գոտին Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Փաշինյանը պատրաստ է նոր ակտիվներ հանձնել Ադրբեջանին. Աթաևը ընդգծել է ամենասպասված քայլը
Ամենադիտված