Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղյուսակում Գտեք Ձեր Ծնված Տարին և Իմացեք, Թե Ինչպիսի Կյանք Է Ձեզ Համար Նախատեսված

ՎԻԴԵՈ


Բուդայականները համարում եմ, որ հոգին կարող է ծնվել 9 անգամ։ Այսինքն այդքան անգամ նա աշխարհ է գալիս մարդկային կերպարանքով։ Հերթական մարմնավորման բնութագիրը Մեւան է (թարգմ․ նշան կամ խալ)։
 

Մեւան ցույց է տալիս՝ քանի անգամ եք դուք հայտնվել այս աշխարհում, ձեզ ինչ կարմա է սպասում ու քանի կյանք է մնացել։ Ձեր Մեւան որոշելու համար նայեք այս աղյուսակը։ Ձեր ծննդյան տարվա մոտ նշված է ձեր կյանքի թիվը։

 

Անհատականության կարմա՝ ըստ ծննդյան թվի

 

Մեւա 1

 

Բնավորությամբ անհանգիստ է, խառնվածքով՝ հոռետես։ Հիմնականում այս անհատը հարմարվում է իրավիճակին։ Հազվադեպ է ձգտում ինչ-որ բան փոխել։ Արտաքուստ ընկերասեր է ու անկեղծ, մինչդեռ ներքուստ համառ երեխա է։ Ըստ երևույթիին տառապում է ոգելիցից կամ թմրանյութերից կախվածությունից։ Առողջությունն ավաղ, կատարյալից հեռու է։ Հաճախ մարմնի ստորին հատվածի (երիկամների, միզապարկի, արգանդի կամ սեռական օրգանների) խնդիրներ ունի։ Հակված է տրամադրության կտրուկ փոփոխությունների և ճնշվածության։ Ռոմանտիկ չէ, բայց սրությամբ սիրո պակաս է զգում։ Լարված աշխատանքը նրա համար չէ։ Հանգիստ ծրագրեր կազմելու և մտորելու կարիք ունի։ Աշխատանքը հնարավոր է՝ կապված լինի ջրի հետ։

 

Մեւա 2

 

Մարդամոտ է՝ ագրեսիայի նշույլ անգամ չունի։ Հավակնոտ չէ, նախաձեռնող չէ, բայց մանրուքներում քննախույզ է։ Հիանալի կատարող է, բայց առաջնորդ չէ։ Լավագույն տարիքը 45-47 տարեկանն է։ Քաղցրասեր է, պարարտ մարմին ունի։ Կարմայի հիվադությունների թվում են մեջքի, մաշկի, աղիքների և արյան հետ կապված հիվադությունները։ Հարաբերություններում անչափ ուշադիր է պարտնյորի հանդեպ։ Ավելի շատ առաջնորդվում է զգացմունքներով, քան՝ տրամաբանությամբ։ Ո՛չ չքավոր է, ո՛չ ունևոր։ Խորհուրդ է տրվում խուսափել մոլեխաղերից։ Դրանցով տարվելը կարող է մահվան ելքով (սպանությամբ, ինքնասպանությամբ կամ բռնությամբ) ավարտվել։ Մասնագիտությունը կապված է հասարակության, բնության կամ դեղագործության հետ։

 

Մեւա 3

 

Շուտ է հասունանում։ Բնավորությամբ անկախ է, միշտ երիտասարդ է ու լավատես։ Դրական դատողություն ունի, բայց անչափ համառ է և անհամբեր։ Դժվար է մերվում հանգամանքների հետ։ Լավագույն տարիքը 34-38 տարեկանն է։ Օրվա հոգսով է ապրում։ Բազմաթիվ սխալներ ու բացթողումներ թույլ տալով՝ հմտություններ է ձեռք բերում։ Լավ մարմնակազմություն ունի, ուժեղ է ու գործունյա, բայց թույլ նրբբաններ ունի և նյարդայնացնող խնդիրներ։ Հակված է կախվածությունների, հատկապես՝ թմրանյութերի նկատմամբ։ Եթե այդ սովորության հետ կապվեց, ուրեմն ընդմիշտ կկապվի։ Իմպուլսիվ ու շիտակ մարդ է։ Փողը ձեռքից բաց է թողնում վրիպումների պատճառով։ Խնայել բոլորովին չգտի։ Նրա համար կատարյալ են այն մասնագիտությունները, որտեղ ինքնաարտահայտման հնարավորություն կա․ ուսուցիչ, հռետոր, գրող կամ երաժիշտ։

 

Մեւա 4

 

Ընդհանուր առմամբ՝ դրական մարդ է, բայց թուլակամ է ու փոք-ինչ վախկոտ։ Բնույթով խոցվող է ու շատ բարի։ Կատարյալ տարիքը՝ 38 տարեկան։ Մարմնակզմությամբ թույլ է, ճակատը լայն է ու մեծ։ Մեծ է հավանականությունը զանազան հիվանդություններով վարակվելը։ ունի թույլ շնչառական համակարգ, աղիքնեը լավ չեն գործում։ Այս կարմայի կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ են ունենում։ Արտաքինով ներկայանալի մարդիկ են, հասունանում են վաղ տարիքից։ Նրանց համար դժվար է ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցելը։ Ընտանիք ձևավորելու հավանականությունը քիչ է։ Նրանց հեշտ է խաբել, կողոպտել։ Փողն ու մնացած նյութական բարիքները շատ չեն դիմանում։ Գործունեության ոլորտի առումով ավելի բարենպաստ են տոների կազմակերպման ու հասարկական կապերին առնչվող մասնագիտությունները։

 

Մեւա 5

 

Երկդիմի մարդ է։ Եվ լավն է, և վատը։ Եվ շիտակ է և շվայտ։ եվ նպատակասլաց է, և ծույլ։ Բարդ տարիքը 42 տարեկանն է։ Առավելագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը։ Ամուր մարմնակազմվածք ունի, օրգանիզմն ինքն իրենից վանում է զանազան վերքերը։ Նախահակված է ուռուցքների, տենդի, հիպերտոնիայի, աղիքների և արյան հետ կապված հիվանդությունների։ Սիրելու և սիրվելու մեծ պահանջմունք ունի։ Գերիշխելու հակումներ ունի։ Հաջողությունը մշտապես չի ուղեկցում նրան, բայց արագ ընկրկում է կորուստներից։ Մոլեխաղերով հակվածությունը սպառնում է ամեն ինչ կորցնել։ Այս մարդու համար գերադասելի է ղեկավար պաշտոնը, որը զբաղեցնելիս լիովին ինքնադրսևորվում է։

 

Մեւա 6

 

Հիանալի զարգացած է կանխազգացումը։ Բնույթով առաջնորդ է ու նորարար։ Միշտ բարձր նպատակներ է ծրագրում և վստահաբար ընդառաջ գնում այդ նպատակներին։ Ինքն իրենից գոհ է ու սարսափեի կերպով վախենում է ձախորդությունից։ Լավագույն տարիքը՝ 40 տարեկան։ Նիհար ու ոսկրոտ է։ արագ է հոգնում, հնարավոր են նյարդային խանգարումներ։ Հաճախ է գանգատվում գլխացավերից։ Թոքերի, ոսկորների ու սրտի հետ կապված խնդիրներ։ Հարաբերություններում նախընտրում է ինչպես գերիշխել, այնպես էլ՝ հնազանդվել։ Փողը ծախսել գիտի։ Արագ է վաստակում և նույնքան սրընթաց՝ ծախսում։ Միշտ հաջողակ չէ։ Նրանից լավ առևտրական, ուսուցիչ, հռետոր կամ քարոզիչ դուրս կգա։

 

Մեւա 7

 

Զգացմունքները զսպել չգիտի։ Խառնվածքով լավատես է։ Ընդունակ է մարդկանց համոզել և հրապարակավ տպավորիչ ելույթ ունենալ։ Հիանալի մանիպուլյատոր է։ Նեղանում ու բարկանում է, երբ իրեն ուշադրության չեն արժանացնում։ Անչափ ուշադիր է մանրուքների նկատմամբ։ Կյանքը կայունանում է 40 տարեկանում։ Միայնակ չի կարողանում հասնել ուզածին, քանի որ առանձնապես նպատակասլաց չէ։ Մարմնի կազմվածքը թույլ է, հնարավոր են խնդիրներ՝ կապված նյարդերի, սեռական օրգանների, երիկամների ու ստամոքսի հետ։ Ազատությունն ուղղակի պաշտում է։ Հանգամանորեն է ընտրում գործընկերներին։ Հիանալի իրավաբան է կամ՝ֆինանսագետ։

 

Մեւա 8

 

Աչափ համառ է ու ինքնավստահ։ Եթե ինչ-որ հայացքներ ունի, դրանք դժվար է փոխել։ Պահպանողական է, հաճախ իր կարծիքը փաթաթում է ուրիշներին։ Արտաքուստ շատ հանդարտ է, ներքուստ՝ ուժեղ։ Խառնվածքով բարձր ինքնագնահատականով գայլ է։ Խոշոր ու առողջ մարմին ունի։ Հնարավոր են աթերոսկլերոզ, մելամաղձություն, խնդիրներ՝ կապված ողնաշարի ու նյարդերի հետ։ Կապերի առումով խտրություն չի դնում։ Սակայն հանդարտվում է, եթե ընտանիք է ստեղծում։ Բավական վաղ տարիքում է հաջողությունների հասնում, շատ է կապված փողի հետ։ Աշխատանքում ընտրում է կայունությունն ու հուսալիությունը։

 

Մեւա 9

 

Բավական զգայական ու զգացմունքային մարդ է։ Բուռն, բայց անօգտակար կյանք է վարում։ Անհամբեր է և իմպուլսիվ։ Հակված է ամեն ինչ ու բոլորին քննադատելու։ Շրջապատից չափազանց մեծ ակնկալիքներ ունի։ Գործընկերներին հաճախակի է փոխում։ Խառնվածքով նյութական բարիքները արհամարող իդեալիստ է։ Միջին տարիքի հասնելուց հետո սկսում է անկում ապրել։ Բոլոր ոլորտներում։ Ուժեղ, ճկուն մարդ է, միջին մարմնակազմությամբ։ Հաճախ տառապում է անքնությունից, ինչպես նաև սրտի, աչքի ու նյարդերի հիվանդություններից։ Ընդունակ է հմայելու առաջին իսկ հայացքից։ Առանձնապես հաջողակ չէ։ Փող ոչ շատ ունի, ոչ՝ քիչ։ Փողի կարիք ունի, բայց նպատակասլացության պակասը թույլ չի տալիս։ Նախընտրած մասնագիտություններից են դիվանագիտությունը, դերասաական արվեստն ու կերպարվեստը։

 

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ կլինեն․ Զելենսկի Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին. ի՞նչ են որոշել «Ինտերում» նրա վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան ԵՄ-ն ռումինուհի Սանդուի ֆաշիստական բռնապետությունը հայտարարել է «ժողովրդավարության տարածման» մոդել«Անվճար միանվագ տարանցում. Ի՞նչ մարտահրավերների են բախվում Բաքուն և Թբիլիսին»Խեյվայ Թան. Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ է դիրքավորված ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ, 8 վիրավnր Բացառիկ. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ հարցազրույց են տվել Euronews-ինԱյսօր Արագածոտնի թեմի եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը․ պատմության այս օրը (14 դեկտեմբեր)Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է Ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանԱրյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Վաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են
Ամենադիտված