Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլի Մորտոն, Աննա Մանուչարյանը, Սերգեյ Դանիելյանը՝ Sport сlub-ի լողավազանում․ նախագծի բեքսթեյջն ու հետաքրքիր պահերը

ՖՈՏՈ

Ջրային մարզաձևեր, որոնք կպահպանեն Վարդավառի «թաց» տրամադրությունը․ Sport сlub հումորախառն սպորտային նախագծի սպասվող թողարկման հյուրերը Լիլի Մորտոն, Աննա Մանուչարյանը,Սերգեյ Դանիելյանը և սինքրոն ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն են։  

Tert.am Life-ը ներկա է եղել Sport сlub-ի նկարահանումներին և բեքսթեյջից առանձնացրել հետաքրքիր դրվագները։

Ըստ նախագծի հեղինակների՝ Վարդավառի օրը ջրային մարզաձևեր ներկայացնելը սպասված էր, հյուրերի ընտրությունն էլ արել են՝ հաշվի առնելով համարձակությունն ու հետաքրքրությունը, ինչպես սովորաբար անում են մյուս թողարկումներ դեպքում։

«Եթե ջուր, լողավազան, Վարդավառ, միանգամից պատկերացնում ենք Լիլի Մորտոյին, անգամ, ավելի շուտ, քան ջրացատկորդներին, Սերգեյ Դանիելյանին հրավիրել ենք, որովհետև գիտենք, որ նա շատ լավ է լողում, Աննա Մանուչարյանին էլ հրավիրել ենք՝ որպես տաղանդավոր դերասանուհու։ Սպորտային հատվածն ապահովելու են Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը, որոնք վերջերս դարձել են սինքրոն ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ»,- նշեց հաղորդավար Գրիգ Գևորգյանը։

Լիլի Մորտոն հաղորդմանը ներկայացել էր լողազգեստով և երեկոյան ակտիվ դիմահարդարմամբ: Հարցին՝ չի՞ անհանգստանում, որ լողավազանում կարող է դիմահարդարումը փչացնել, նա պատասխանեց․ «Ես նկարահանումներին միշտ դիմահարդարմամբ եմ ներկայանում»։

Առիթն օգտագործելով՝ նախագծի մյուս մասնակից Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, աղջիկներին առաջարկեց առհասարակ չդիմահարդարվել․ «Նրանք այնքան գեղեցիկ են, որ վստահ եմ, այդ դիմահարդարումը պետք չէ։ Բոլոր աղջիկներին հորդորենք, որ չդիմահարդարվեն կամ շատ քիչ դիմահարդարվեն, որովհետև պետք է իրական դեմքով շփվեն տղաների հետ»։

Դիմահարդարման թեման, սակայն, Լիլիին այնքան չէր անհանգստացնում, որքան լողալ չիմանալը: «Լողալ չգիտեմ և հիմա ինքս էլ անհանգիստ եմ, մտածում եմ՝ ինչ խաղեր են լինելու՝ ողջ կմնա՞մ, թե՞ ոչ»,- նկարահանումից առաջ ասաց նա։

Լիլի Մորտոյի մասնակցությունը թողարկմանը զարմանալի էր՝ հաշվի առնելով փաստը, որ վերջերս նա հայտարարեց նույն թիմի իրականացրած Women’s сlub նախագծից հեռանալու մասին: Ստեղծագործական նույն թիմի մեկ այլ նախագծում հյուրընկալված Լիլին իր հեռանալուն ու նախագծի մյուս մասնակիցների հետ վիճաբանությանն անդրադարձավ առանց մեր հարցադրման՝ կատակելով, թե կռիվ է եղել, իսկ Գրիգը շտապեց ուշադրություն հրավիրել փաստի վրա, թե իրենք որքան լավ են շփվում՝ փորձելով ցրել վեճի մասին խոսակցությունները։

Ինչ վերաբերում է  Sport сlub-ի հյուրերի, թեմաների ու սպորտը հումորով ներկայացնելուն, Գրիգն ասաց․ «Ձևաչափն ինչ-որ տեղից վերցված չէ: Այն մտածված է այնպես, որ մեզ հնարավորություն է տալիս իրարից շատ տարբեր հաղորդումներ պատրաստել։ Թեմաների տեսանկյունից ևս փորձում ենք այնպիսի իրավիճակներ մտածել, որոնք չեն կրկնվի, կրկնում ենք միայն այն մրցույթները, որոնք հանդիսատեսի, հեռուստադիտողների կողմից շատ են սիրվել։ Կարծիքները շատ են, մեծ մասը՝ դրական: Կարևոր փաստ է, որ եթերում ունեցել ենք հինգ հաղորդում, սակայն հաղորդման մասին արդեն շատերն են տեղեկացված։ Եթերում ենք լինում կիրակի օրերին, որպեսզի մարդիկ աշխատանքային շաբաթն ամփոփեն դրական էմոցիաներով»։

Հաղորդավարը նշեց, որ ստեղծագործական թիմը նախապես է քննարկում ու որոշում՝ ով է լինելու հյուրն ու ինչպես կարող են սպորտը ներկայացնել հումորով։ «Կադրից դուրս աշխատող մարդիկ՝ Չարենցը, Վահե Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանը, Գևորգը Ենոքյանը, պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը և մենք՝ կադրում աշխատողներս, հավաքվում ենք ու նախ որոշում, թե ինչ մարզաձևի ենք անդրադառնալու, ապա, թե հայտնիներից ով կարող է իրեն լավ զգալ այդ ոճում։ Հետո որոշում ենք, թե ինչպիսի դետալներ ավելացնենք, որպեսզի լինի և՛ հետաքրքիր, և՛ ծիծաղելի»,- նշեց Գրիգը։

Sport Club-ում հրավիրված հայտնիները նաև զանգահարում են պատահական համարներով և զրուցում մարդկանց հետ։ Գրիգից հետաքրքրվեցինք, թե ինչ զվարճալի դեպքեր են եղել՝ արդյոք լինում են հետ զանգելու դեպքեր․ «Զանգահարում ենք փակ համարից, այնպես որ, հետ զանգել չեն կարող։ Սակայն որևէ խնդիր չի եղել, կարծում եմ՝ մարդիկ նայում են, տեսնում իրենց և հումորով մոտենում հարցին։ Իհարկե, որևէ վիրավորական բան չենք ասում, մարդիկ չեն երևում, որ իրենց վատ զգան։ Մի քանի անգամ արել ենք, մեծ մասամբ մարդիկ ծիծաղել են։ Ավելին, տասնյակ նամակներ ենք ստանում, որտեղ նշված են հեռախոսահամարներ և խնդրում են, որ զանգահարենք հենց այդ համարով»։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Աղբյուր

 

Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ Ջուր չի լինելու․ հասցեներ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Շատ լավ լուր․ Գագիկ ՍուրենյանԴոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներումԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալուՓաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին 1 օր ջուր չի լինելուՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Հեռուստահաղորդավար Սոլովյով. Ռուսաստանն արդեն բավականաչափ նոր հողեր է ձեռք բերել, և անհրաժեշտություն չկա ընդլայնելու Հատուկ գործողությունների գոտին Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Փաշինյանը պատրաստ է նոր ակտիվներ հանձնել Ադրբեջանին. Աթաևը ընդգծել է ամենասպասված քայլը
Ամենադիտված