Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխման համաշխարհային օրն է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ինքնասպանությունների կանխման միջազգային ասոցիացիայի (International Association for Suicide Prevention) աջակցությամբ նշում է Ինքնասպանությունների կանխման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day), փոխանցում է Calend–ը։
Կյանքի եւ աշխատանքի ժամանակակից ռիթմը, ինչպես նաեւ սուբյեկտիվ գործոնները հանգեցնում են նրան, որ ինչ–որ պահի մարդը գնում է նման հուսահատ քայլի՝ սեփական կյանքի դեմ հանցագործության։
Վիճակագրության համաձայն՝ միջինում բռնի մահացության դեպքերի մոտ կեսը բաժին է հասնում հենց ինքնասպանությանը։
ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունից մահացության թիվը հիմա մոտենում է տարեկան 1 միլիոնին։