Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


36-ամյա Վահանը հարբած փորձել էր բռնաբարել մորը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Վահան Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Վահանը մեղադրվում էր այնպիսի հանցագործության համար, որը, արտառոց ու անընդունելի լինելով, առաջացրել էր հանրային հետաքրքրություն, լրատվամիջոցներն անդրադարձել էին դեպքին:

Այս մասին գրում է 1in.am-ը։

Տուժողի միջնորդությամբ դատարանը գործը քննել է դռնփակ կարգով:
Դատավճռի հրապարակումը, ինչպես օրենքով է նախատեսված, եղել է դռնբաց:
Այս գործով տուժողը Վահան Խաչատուրյանի մայրն է: Նա է դիմել իրավապահներին, միայն թե սկզբում, ինչպես ինքն է ասում, ամաչել է ու հայտարարություն տվել, թե որդին միայն սպառնացել է սպանել իրեն: Հետո նաև մնացածն է ներկայացրել, այսինքն՝ այն, որ որդին, բացի սպանության սպառնալիքներից, երկու անգամ էլ փորձել է բռնաբարել իրեն, բայց ինքը կարողացել է համոզելով ու խաբելով խույս տալ սեռական ոտնձգություն կատարող զավակից:
Տուժողը ոտնձգությունների կատարման ստույգ օրերը չի հիշել:
Ըստ դատավճռի՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երկրորդը՝ նոյեմբերին:

Տուժողը հայտնել է, թե որդին հակում է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ, դրանց ազդեցության տակ դարձել է ագրեսիվ, դյուրաբորբոք, անկառավարելի:
Սկսել է առանց դուռը թակելու մտնել իր ննջարանը: Որդուց զգուշանալով ու անհանգստանալով՝ մայրը փորձել է փական դնել իր ննջասենյակի դռանը, սակայն որդին թույլ չի տվել:

Մայիսին՝ ինչ-որ մի օր, ժամը 23-ի սահմաններում մայրը գնացել է ննջարան քնելու: Վահանը մնացել է հյուրասենյակում: Սթափ է եղել: Բայց մեկ ժամ անց՝ կեսգիշերին, նա արդեն հարբած վիճակում, մերկ, խոհանոցային դանակն էլ ձեռքին մտել է մոր ննջարան, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է սպանել մորը:

Որդու տարօրինակ պահվածքից վախենալով՝ մայրն անմիջապես վեր է կացել մահճակալից, բայց նա բռնել է մորը, պատռել գիշերանոցը, փորձել է բռնաբարել: Հանցագործությունն ավարտին չի հասցրել. մայրը համոզել է նրան, դուրս եկել սենյակից ու փախել բնակարանից: Գնացել է մոր և քրոջ բնակարան, այնտեղ մնացել մոտ երկու ամիս:

Որդին հաճախ զանգահարել է, ներողություն խնդրել, խոստացել այլևս չխմել, նման բան չանել ու աղերսել է, որ մայրը տուն վերադառնա: Մայրը հավատացել ու վերադարձել է:
Սակայն նույն բանը նույնությամբ կրկնվել է երկրորդ անգամ՝ արդեն նոյեմբերի անհայտ մի օր: Դարձյալ նույն ժամին ու նույն վիճակում Վահանը մտել է մոր ննջարան, պատռել գիշերանոցը, սպառնացել դանակով:

Մայրը նորից կարողացել է խաբել, դուրս պրծնել որդու ձեռքից ու փախչել բնակարանից:
Այս անգամ ևս անմիջապես դեպքի օրը նա չի դիմել իրավապահներին: Մոտ երկու ամիս դարձյալ ապրել է քրոջ տանը:
Վահանը նորից հաճախակի զանգել է, խնդրել, որ մայրը տուն վերադառնա:
Ի վերջո, մայրը նորից հավատացել ու 2012 հունվարի 6-ին վերադարձել է:
Հունվարի 22-ին մայրը տեսել է, որ Վահանը նորից խմած է, վախեցել է, թե կարող է կրկնել ոտնձգությունը, և փախել է տնից: Մեկ օր մնացել է հարևանի տանը, մտածել, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:
Տուժողը շեշտել է, որ իր ու ամբաստանյալի միջև երբեք սեռական հարաբերություններ չեն եղել:

Նախկինում գողության համար դատապարտված Վահանը նախաքննության ժամանակ տվել է մոր ներկայացրածին համահունչ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց դատավարության կողմերի ու դատարանի հարցերին ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2010 թվականին ինքը կալանավայրում է եղել, մայրը զանգահարել ու հայտնել է, թե հայրը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Կալանավայրից դուրս գալուց հետո փորձել է մորից պարզել հոր ինքնասպանության պատճառը: Նա խուսափել է այդ մասին խոսելուց:

Ինքը կասկածել է, թե ծնողների միջև վիճաբանություն է եղել, ինչի պատճառով հայրն ինքնասպան է եղել: Մոր և հոր հարաբերությունները լավ չէին: Մորն առաջարկել է բնակարանը վաճառել, գումար տալ իրեն, որ հոր գերեզմանը կառուցի: Մայրը չի համաձայնել: Իրենց միջև լարվածություն է առաջացել:

Իր կարծիքով՝ մայրը դրա համար է դիմել ոստիկանություն: Ինքը երբևիցե մորը դանակով չի սպառնացել, նրա գիշերանոցը չի պատռել և մնացած բաները, որ մեղսագրվել են իրեն, չի արել:
Ոստիկանությունում ցուցմունքներ է տվել բռնության ու ճնշումների ազդեցության տակ: Քննիչն էլ ասել է, թե մայրը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ինքը պնդի, որ նման բան չի եղել:
Տուժողը ցուցմունք է տվել, որ ամուսնու հետ գտնվել է վատ փոխհարաբերությունների մեջ, համատեղ չեն բնակվել: Ինքը տեղյակ չէ ամուսնու մահվան պատճառի մասին, բայց իր կարծիքով՝ որդու մեղքով է եղել:
Մոր և որդու միջև, փաստորեն, կանգնած է եղել հոր ստվերը, նրանք միմյանց մեղադրել են 2010 թվականին ինչ-ինչ պատճառով գործված ինքնասպանության համար:
Բնակարանը, որտեղ մայր ու որդի բնակվել են, սեփականության իրավունքով պատկանում է մորը և Վահանի քրոջը: Վահանը բնակարանի իր մասը մի քանի տարի առաջ նվիրատվություն էր արել մորը:

Դատարանը ամբաստանյալի պատասխանները գնահատել է որպես ոչ արժանահավատ: Նրա մեղքը հաստատված է գնահատվել հիմնականում տուժողի ցուցմունքներով և հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներով: Վկաների իրազեկության աղբյուրը եղել է տուժողը:

Ճիշտ է, գործով այդպես էլ չեն պարզվել դեպքերի կատարման կոնկրետ օրերը, չկան տուժողի պատռված գիշերանոցները, մարմնական որևէ վնասվածք, որ որդին պատճառել էր նրա նկատմամբ բռնանալու և ոտնձգելու ընթացքում, բայց ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատվել:
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է ոչ թե տուժողի որևէ մարմնական վնասվածքը, այլ՝ որ 36-ամյա ամբաստանյալն ունակ է սեռական հարաբերություններ ունենալու:

Դատանարկոլոգիական փորձաքննության համաձայն՝ Վահան Խաչատուրյանը տառապում է «խրոնիկական ալկոհոլիզմ, 2-րդ ստադիա» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Խաչատուրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:
Դատարանը սեռական ոտնձգության փորձերի համար մեղավոր է ճանաչել Վահան Խաչատուրյանին և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Ալկոհոլամոլությունից բուժելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Ալկոհոլամոլությունից Վահան Խաչատուրյանի բուժման գործը հարազատների կողմից ավելի վաղ կազմակերպելու դեպքում, հնարավոր է, որ նման զարգացումներ չլինեին, ընտանիքն էլ, ժամանակին մտահոգվելով Վահանի ճակատագրով, այսօր մտահոգված չէր լինի իր համբավի համար:

Եթե ամենաանտանելի հանցանքի կատարման պահին ինքնակառավարումը կորցրած ու հարբած որդուն մայրը կարողացել էր, իր ասելով՝ խաբել, համոզել և փախչել նրա ձեռքից, ապա չէ՞ր կարող որդու սթափության պահին համոզել ու տանել բժշկի: Հասնել նրան, որ երիտասարդը բուժման կուրս անցնի: Կամ հենց անսթափության ու ագրեսիվության պահին համապատասխան կլինիկային ահազանգեր:

Երբ դատավճիռը ուժի մեջ մտնի, Վահանը կրի պատիժն ու դուրս գա, ո՞ւր է գնալու: Տո՞ւն: Տանը նրան արդեն դժվար թե հանդուրժեն, կասեն, թե վախենում են: Եվ այդ տանը նա բաժին չունի: Բնակարանի իր մասը ժամանակին նվեր է տվել մայրիկին: Իսկ վերջինս, երբ, իր ասելով՝ հարևանի տանը խորհել է ապագայի մասին, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Այս ընտանիքում ողբերգությունն ու քայքայումը սկսվել են ավելի վաղ՝ դեռ մինչև Վահանի հոր ինքնասպանությունը, մինչև Վահանի կողմից գողություն կատարելը և ալկոհոլով տարվելը: Ինչ-որ խզում է եղել, հարազատական կարևոր կապերի անվերականգնելի ու աստիճանաբար կտրատում: Եվ եկել, հասել են այսպիսի մեղադրանքով քրեական գործի հարուցմանն ու այսպիսի հանցանքի համար դատավճռի կայացմանը:

Արե՞լ է-չի՞ արել. առանց կոնկրետ ապացույցների հենց միայն նման մեղադրանք ներկայացնելը, եթե անընդունելի արարքներն իրականում չեն եղել, և, թեկուզ բռնությունների ճնշման ներքո, նման բան խոստովանելը կամ իրականում, թեկուզ ալկոհոլի ազդեցության տակ, նման բան անելը այս մարդկանց հարաբերությունները դուրս են բերում ընտանեկան շրջանակից, մայր-որդի սուրբ սիրո նախապայմանից ու դնում են բոլորովին այլ հարթության վրա:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված