ՌԲՖ-ն դատի կտա Մաքսիմ Դադաշեւի մենամարտի կազմակերպիչներին
ՍՊՈՐՏՌուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց կներկայացնի ռուսաստանցի Մաքսիմ Դադաշեւի եւ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի մասնակցությամբ մենամարտի կազմակերպման խախտումների կապակցությամբ։
«Խախտումների թվում եղել են ռինգի մոտ պատգարակների բացակայությունը, ռինգում առաջին բուժօգնություն ցույց չտալը, մենամարտից առաջ բժշկական փաստաթղթերի չստուգումը։
Եթե այս կետերը կատարվեին, հնարավոր է՝ այսպիսի ողբերգություն տեղի չունենար։ Նման իրադրությունում ամեն ինչ վճռում է ակնթարթը»,- ՌԲՖ գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հուլիսի 20-ին Մատիասի հետ մենամարտում ստացած վնասվածքներից 28-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկը մահացել է հուլիսի 23-ին։
Ամբողջ մենամարտի ընթացքում Դադաշեւը բազմաթիվ ծանր հարվածներ է ստացել գլխին։ 11-րդ ռաունդում նրա թիմն ընդունել է պարտությունը։ Դադաշեւը ստացել էր 319 հարված։ Դրանցից 266-ը եղել էր ուժային։ Մենամարտից հետո Դադաշեւը ուղեղի այտուցների հետեւանքով վիրահատվել էր, սակայն փրկել նրա կյանքը չէր հաջողվել։
Սաբրիել Մատիասը հրաժարվել է 75 հազար դոլար հոնորարից, որը պետք է ստանար հաղթանակի համար։