Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամուսնությունից հետո կյանքս ամբողջապես փոխվեց»․ «Մոր խոստումից» Ռաֆը՝ Արմեն Հակոբյանը, շուտով հայրիկ կդառնա

ՖՈՏՈ

«Մոր խոստումը» հեռուստասերիալում Ռաֆի դերակատարմամբ ներկայացող Արմեն Հակոբյանին շատերը, գուցե, փոքր են պատկերացնում՝ պայմանավորված 18-ամյա հերոսի մարմնավորելու հանգամանքով և հազիվ թե պատկերացնեն, որ նա ամուսնացած է և պատրաստվում է հայրիկ դառնալ:

22-ամյա երիտասարդը կյանքի կարևորագույն իրադարձության մանրամասները վստահել է Tert.am Life-ին՝ տրամադրելով նաև իր և կնոջ նոր ֆոտոշարքն ու հարսանեկան լուսանկարները:

Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց

Արմենն ու Անին հասակակիցներ են, երկուսն էլ զբաղվում են պրոֆեսիոնալ պարով: Նրանք սովորել են Թատերական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա բաժնում, համակուրսեցիներ են եղել: Առաջին կուրսի վերջում սկսել են ընկերություն անել, իսկ ուսումն ավարտելուց ամիսներ անց՝ 2018-ի հոկտեմբերի 7-ին, ամուսնացել են:

«Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց դեպի ավելի լավը թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Իմ ու Անիի հարաբերություններն էլ են փոխվել․մանր հարցերը, որոնք ընկերություն անելու փուլում կարող էին խնդիր դառնալ, հիմա չկան: Ամեն ինչ ավելի լուրջ է դարձել»,- ասաց նա:

Զույգն առանձին է ապրում իր բնակարանում: Արմենը գտել է ծնողների հետ, բայց և առանձին ապրելու տարբերակի ոսկե միջինը․ «Մենք ու ծնողներս  դեմ-դիմացի հարևաններ ենք: Մեզ մի պատ է բաժանում: Ընտրել ենք միասին և առանձին ապրելու ոսկե միջինը»:

Երիտասարդ տարիքում ընտանիք կազմելն ու հայրիկ դառնալը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ մտավախություններ չունի՞ այս թեմայով․ «Ոչ, որովհետև ծնողներս իմ կողքին են, ամեն հարցով ինձ օգնում են: Ինչ վերաբերում է երիտասարդ տարիքում ամուսնանալուն՝ ես կարող եմ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել և, օրինակ, գիշերը տուն չգալ: Կնոջս հետ որևէ խնդիր չենք ունենում, որովհետև նա գիտակցում է, որ ես դեռ ջահել եմ, պետք է ջահելություն էլ անեմ, վայելեմ երիտասարդությունս»:

Դիտարկմանը, որ իր կինն էլ է երիտասարդ, չի՞ սրտնեղում այս հարցով, նա արձագանքեց․ «Ընդհանրապես խնդիրներ չեն լինում: Ես հարազատ քույր ունեմ, որն ինձնից 1 տարի է մեծ: Կինս ընդհանրապես չի նեղվում, որովհետև իրենք շատ մտերիմ են, կարող է ինձ էլ չասի, բայց, երևի, նույնիսկ ուրախանում է, որ ես տանը չեմ լինում, քրոջս հետ ինչ ուզում, անում են:)»:

Աղջկաս անունն արդեն ընտրել ենք

Երիտասարդ դերասանի փոքրիկը կծնվի սեպտեմբերի վերջին: Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը՝ աղջիկ են ունենալու:

«Սեռի նախընտրություն չենք ունեցել: Ինչպես ժողովուրդն է ասում, կարևորն առողջ երեխա լինի: Զգացողություններս դեռ անբացատրելի են: Գիտեմ, որ իր ծննդից հետո կյանքս փոխվելու է դեպի լավն ու այդ ապրումներով սպասում եմ, բայց չեմ հասկանում՝ ինչ է կատարվում,- ասաց նա ու հավելեց, որ դստերը տալու են իր մայրիկի անունը՝ Արևիկ: -Ես ու կինս  համակարծիք էինք այդ հարցում: Եթե անգամ մամայիս անունն Արևիկ չլիներ, կարծում եմ, շատ գեղեցիկ ու տարբերվող անուն է, որը նաև խորհուրդ ունի: Ես շատ եմ սիրում այն»:

Հայրիկ դառնալու մասին Արմենն անակնկալ ձևով է իմացել․ «Աշխատանքից վերադարձա տուն, կինս ասաց ՝ քեզ համար նվեր ունեմ ու ժամացույցի տուփ տվեց: Մտածեցի կամ ժամացույց է, կամ թևնոց, որովհետև շատ եմ սիրում այդ աքսեսուարները, սակայն տուփը բացեցի, տեսա վարդագույն ու կապույտ թղթիկներ և երեխայի թափանցիկ ծծակ: Այդպիսի երանգներ էր ընտրել, որովհետև նոր էր իմացել երեխայի սպասելու լուրը, դեռ չգիտեր սեռը: Միանգամից հասկացա ու շատ ուրախացա: Արդեն կեսգիշեր էր, բայց հենց այդ պահին զանգեցի ընկերներիս, բոլորը եկան մեր տուն ու նշեցինք ուրախալի իրադարձությունը»:

Հղիության շրջանում կանանց հաճախ բնորոշ է լինում կամակորությունը: Ըստ Արմենի՝ Անիի մոտ նման դրսևորումներ չեն եղել: Նրա խոսքով՝ բալիկի մասին լուրն իմանալուց հետո իրենց հարաբերությունները միայն դեպի լավն են փոխվել․ «Հիմա ավելի պատասխանատու ենք իրար հանդեպ: Կարծում եմ՝ ես էլ շատ ուշադիր եմ: Ինձ հաճախ են ասում, որ հղի կանայք կամակոր են դառնում կամ ուշ գիշերին կարող են տարօրինակ մի բան ուզել, բայց մեր դեպքում դեռ նման դեպք չի եղել»:

Փոքրիկի համար ինչ-որ իրեր զույգն արդեն գնել է, սակայն մեծ գնումների փուլը, որպես այդպիսին, դեռ չեն սկսել: Արմենից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այս փուլին, թե՞ կնոջն առաջարկելու է մայրիկի կամ քույրիկի հետ գնալ գնումների: «Եթե ժամանակս ների, կաջակցեմ, բայց ես առևտուր անել չեմ սիրում»,- խոստովանեց նա։

Նախկինում սպասարկման ոլորտում էի աշխատում

Վերջին մեկ տարին Արմենի համար փոփոխությունների փուլ էր և իր բնորոշմամբ՝ շատ հաջողակ․ ամուսնացավ, հայրիկ է դառնալու ու միանգամից հայտնիություն ձեռք բերեց: «Մոր խոստումը» հեռուստասերիալը դեբյուտային էր Արմենի համար:

«Հոկտեմբերի 7-ից հետո կյանքս լրիվ փոխվեց: Ամուսնական շրջագայությունից վերադառնալուց հետո հանդիպեցի պրոդյուսեր Ելենա Արշակյանին, հրավիրեց մասնակցելու քասթինգին, որն անցա ու ինձ վստահվեց Ռաֆի կերպարը: Թե՛ Ելենային, թե՛ թիմի անդամներին շատ շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, իրենց հետ աշխատելու համար, որովհետև իսկապես շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ մինչև այդ աշխատում էր բջջային օպերատորներից մեկում՝ որպես վաճառքի և սպասարկման մասնագետ, բացի այդ, հայրը պարի խումբ ունի Դավթաշեն համայնքում մեծ պարի խումբ ունի, որպես պարուսույց դասավանդում էր այնտեղ:

«Սպասարկման ոլորտում աշխատանքի անցա, քանի որ որպես պարուսույց աշխատելու շրջանում զբաղվածությունս թույլ էր տալիս: Սակայն նկարահանումների մեկնարկից 1 ամիս անց հասկացա, որ անհնար է համատեղել 3 աշխատանքը և սպասարկման  ոլորտից դուրս եկա»,- ասաց նա:

Արմենից հետաքրքրվեցինք՝ հեռուստատեսությունում առաջին դերը ստանալուց հետո իր ապագան տեսնո՞ւմ է այս ասպարեզում: «Ինձ համար սա ավելի հաճելի աշխատանք է, սակայն հետագայում որպես դերասան կշարունակե՞մ, թե՞ ոչ, չգիտեմ: Եթե խոսում ենք ցանկության մասին, ես շատ եմ ուզում, սակայն պետք է ինձ ընտրեն, տեսնեն ինչ-որ կերպարներում, որպեսզի շարունակեմ խաղալ որպես դերասան: Իսկ ահա որպես պարող մի շարք ծրագրեր ունեմ, որոնք կապված են պարի դպրոցի հետ, սակայն այդ մասին ավելի հստակ խոսել այժմ չեմ կարող,- ասաց նա ու հավելեց, որ պարի դպրոցում կաշխատի նաև իր կինը,- Կարծում եմ՝ ճիշտ է, երբ կինն աշխատում է: Հիմա Անին ֆիզարձակուրդում է: Երեխայի ծննդից հետո աշխատանքի կվերադառնա այն ժամանակ, երբ զգա, որ կարող է համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը»:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամԿանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր ԼայենԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալԹմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտիցՍալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանըՀենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքինԱրմենչիկն իսպաներեն երգ է ներկայացրել՝ «Bajo La Luna» Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. ԶախարովաՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութերՀնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԱրփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողներիՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա Արտակարգ դեպք՝ ԵրևանումԿներվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը Մասկի SpaceX-ը սահմանել է իր բաժնետոմսերի գինը պատմական IPO-ի համար Շենգավիթի ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել Արտահանման ինչ փոխհատուցում ու սուբսիդավորում են նախատեսված տնտեսվարողների համար Զախարովան Փաշինյանին համեմատել է փոստատար Պեչկինի հետ Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինիՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ»ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Դեսպան Աղաջանյան. Հայաստանին խնդրում են նստել ԵՄ–ի խորտակվող «Տիտանիկ»–ըԻնչո՞ւ է Փաշինյանը պատրաստվում 250,000 միգրանտ բերել ՀայաստանԿրեմլի ազդանշանը. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համարՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Փորձագետ. Ինչպե՞ս կապրեն ՀՀ քաղաքացիները Փաշինյանի Ռուսաստանի հետ «ամուսնալուծության» խաղադրույքի պատճառով Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»Որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին․ պատմության այս օրը (04 հունիս)«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ» ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն․ «Հրապարակ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ «Հրապարակ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով
Ամենադիտված