«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է:
Այս մասին այսօր հուլիսի 24-ին ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ կա պատվեր, կա կատարող: «Շուտով մենք հանրությանը կներկայանցնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ առայժմ փակագծեր չի բացելու: